Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելեց դպրոցներ

23.05.2014

Մայիսի 23-ին հանրապետության բոլոր դպրոցներում  հնչեց վերջին զանգը, անցկացվեց ավարտական վերջին դասը: Շիրակի մարզում այս տարի  դպրոցն ավարտեց 2219 աշակերտ: Վերջին դասի առիթով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց մարզի մի շարք դպրոցներ: Մինչև դպրոցներ այցելելը Շիրակի մարզպետ Գյումրու Տ.Պետրոսյանի անվան շախմատի դպրոցում դիպլոմներ հանձնեց քաղաքի առաջնության մրցանակակիրներին: Առաջին կանգառը Հոռոմ համայնքի միջնակարգ դպրոցն էր, որտեղ անցկացվեց <Ճանապարհ դեպի նոր կյանք>  վերտառությամբ վերջին դասը:  Վերջին դասի հիմնական ուղղությունը դպրոցականներին մեծ կյանք ճանապարհելն ու այդ ճանապարհին ճիշտ քայլեր անելն էր:  Այս ամենի մասին խոսեց նաև Շիրակի մարզպետը, Ֆելիքս Ցոլակյանը  նախ շնորհավորեց դպրոցականներին ու մանկավարժներին, այնուհետև նշեց. <Սիրելի դպրոցականներ այս օրը Ձեր կյանքի հիշարժան օրերից մեկն է, որի մասին  միշտ խոսելու եք, որը միշտ հիշելու եք, հիմա կյանքի ամենավճռական պահերից է Ձեզ համար, երբ պետք է ընտրեք մասնագիտություն, երբ պետք է բուհ դիմեք, սակայն հավատացեք, որ հիմա Ձեզ համար ամենաանհոգ ու երջանիկ տարիներին են, ես Ձեզ մաղթում եմ հաջողություն Ձեր նախաձեռնություններում, երջանկություն ու ձեռքբերումներ: Գիտեմ հիմա բոլորդ էլ հուզված եք, բայց այդ հուզմունքը միայն երջնիկ հուզմունք է>:

Մարզպետի հաջորդ կանգառը Այգաբաց համայնքում էր, այստեղ դպրոցին չնայած քիչ թվով աշակարտներ էին հրաժեշտ տալիս`  5 դպրոցական, սակայն վերջին դաս-ցերեկույթին երեխաները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել, իսկ մարզպետի ներկայությունից առավել ոգևորվեցին և ուրախացան:

Արևիկ համայնքում դպրոցական վերջին դասն ի տարբերություն նախորդ դպրոցների հայրենասիրական ոգով էր լցված, սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և շարունակվեց հայկական ժողովրդական երգ ու երաժշտության ներքո: Ֆելիքս Ցոլակյանն այս ամենը կարևորելով փաստեց. <Ես ուրախ եմ, որ հայ դպրոցում այսքան հայրենասիրություն կա, հայ պատանին ու աղջնակն այսքան սիրում են իրենց երկիրը, ես վստահ եմ Ձեր ապագան իսկապես հիանալի է լինելու, չէ որ դուք եք մեր երկրի վաղվա օրը: Ձեզ ցանկանում եմ  բարի երթ, կանաչ ճանապարհ և բարձունքների նվաճում:

Շիրակի մարզպետն այցելեց նաև Գյումրու դպրոցներ. Թիվ 18 դպրոցում հրաժեշտի վերջին դաս էին անցկացնում երկու դասարաններում, այստեղ էլ երեխաները հուզմունքով ու ջերմությամբ էին խոսում անցած տարիների, մանկավարժների կատարած աշխատանքի, և իհարկե, դպրոցից բաժանվելու մասին:

  Թիվ 27 դպրոցում մարզպետ Ցոլակյանին շրջանավարտները դիմավորեցին <Բարի գալուստ պարոն գեներալ-լեյտենանտ > ողջույնով:  Մարզպետն  ուրախությամբ փաստեց, որ իր առջև  նստած են Հայաստանի Հանրապետության արդեն հասուն քաղաքացիներ, ովքեր նոր կյանք են մտնում նոր հույսերով ու հույզերով, բայց նաև վճռականությամբ, որ ցանկացած խնդիր կարողանալու են հաղթահարել:
Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ մարզպետն անդրադառնալով իր դպրոցական տարիներին, թե, իրենք ինչպես են նշել վերջին զանգը, մարզպետը պատասխանեց, - վերջին զանգը, ոչ մեկը չի մոռանա իր կյանքում և յուրաքանչյուր անգամ դպրոց մտնելիս հիշում ես այդ օրը և ակամա երանի տալիս անցած գնացած օրերին: - Դպրոցական տարիները երբեք չեմ մոռացել, ես կուզենամ, որ մեր սերունդներն ապրեն առավել մեծ հնարավորություններով ու ծաղկող երկրում, ավելի քիչ հոգսեր ունենան ու երջանիկ լինեն>: Օրվա խորհուրդը մի բան է պահանջում, շնորհավորել մեր երեխաներին, նոր, մեծ կյանք ոտք դնելու համար, նրանց ծնողներին՝ արդեն մեծացած երեխա ունենալու համար և շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել հասարակության համար արժանի մարդ դաստիարակելու գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-11 16:22:46