Նորություններ
Ուղերձ վերջին դասի կապակցությամբ
23.05.2014
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
Սիրելի շրջանավարտներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար անմոռաց տոնական օրվա՝ Վերջին դասի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս Ձեզ համար ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, հարգելի և սիրելի ուսուցիչներին, ընկերներին:
Այս ավանդաբար հնչող վերջին զանգն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք, նոր աշխարհ, որտեղ Ձեզ սպասում են բազում անակնկալներ, ինչու չէ նաև դժվարություններ ինքնադրսևորման և ինքնահաստատման ուղին անցնելու համար:
Շնորհավորելով Ձեզ, Ձեր ծնողներին և ուսուցիչներին այս հիշարժան օրվա առթիվ` մաղթում եմ ամենայն բարիք, քաջառողջություն, երջանիկ ապագա, անսահման հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում և թող որ Ձեր բոլոր երազանքներն ու նպատակներն իրականանան:
Ամենաջերմ բարեմաղթանքներով
Շիրակի մարզպետ`
Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ