Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուղերձ վերջին դասի կապակցությամբ

23.05.2014

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ

 

Սիրելի շրջանավարտներ.

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար անմոռաց  տոնական օրվա՝ Վերջին դասի կապակցությամբ: Այսօր դուք հրաժեշտ եք տալիս Ձեզ համար ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, հարգելի և սիրելի ուսուցիչներին, ընկերներին:

Այս ավանդաբար հնչող վերջին զանգն  ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք, նոր աշխարհ, որտեղ Ձեզ սպասում են բազում անակնկալներ, ինչու չէ նաև դժվարություններ ինքնադրսևորման և ինքնահաստատման ուղին անցնելու համար:

Շնորհավորելով Ձեզ, Ձեր ծնողներին և ուսուցիչներին այս հիշարժան օրվա առթիվ` մաղթում եմ ամենայն բարիք, քաջառողջություն, երջանիկ ապագա,  անսահման հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում և թող որ  Ձեր բոլոր երազանքներն ու նպատակներն  իրականանան:

Ամենաջերմ բարեմաղթանքներով

Շիրակի մարզպետ`

Ֆ. ՑՈԼԱԿՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-11 16:22:46