Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Սոգըթլուի հաղթանակի 96-րդ տարեդարձը

26.05.2014

Արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի մայիսի 26-ին Շիրակի մարզի  Սառնաղբյուր գյուղում նշելու Սառնաղբյուրի` Սոգըթլուի ինքնապաշտպանական հաղթական մարտերին նվիրված տարելիցը: Այս տարի՝ 96 ամյակի նվիրված տոնախմբությանը մասնկացում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ պատգամավոր, ծնունդով սառնաղբյուրցի Սամվել Նիկոյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, , Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք:

Սոգըթլուի հերոսական ճակատամարտը բեկումնային է եղել հայ ժողովրդի 1918 թվականի ազգային ազատագրական պայքարում, այս ճակատամարտով սկսվեց հաղթական ուղին, որը տարավ դեպի Սարդարապատ:

<Սառնաղբյուրի ճակատամարտը վառ ապացույց է հայ ժողովրդի ուժեղ կամքի, այն բանի, որ եթե կռվում ենք, ուրեմն անպատճառ կհաղթենք, քանզի մեր կռիվը մեր երկրի, մեր պապերի հողերի պաշտպանության համար է: Հիմա ես շնորհավորում եմ բոլոր սառնաղբյուրցիներին այս տոնական օրվա կապակցությամբ, որն արդեն ավանդաբար նշվում է մեծ շուքով և մաղթում եմ բարեկեցություն և ամենակարևորը Ձեզ ու մեր երկրին խաղաղություն եմ ցանկանում, որ այլևս հայ ժողովուրդը ստիպված չլինի զենքը ձեռքն առնելու, այլ շարունակի ապրել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով,  շնորհավորական խոսքում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Ելույթ ունեցողներն իրենց ելույթներում  նշեցին, որ հենց այդ հերոսական մարտերում է ձևավորվել հայ ժողովրդի ազատ ապրելու և անկախությունը պաշտպանելու կամքը:  Սառնաղբյոում ինքնապաշտպանական մարտերը թուրքերի դեմ  տեղի են ունեցել ավելի վաղ՝ 1918 թվականի մայիսի  18-22-ը, որը մեզ հայտնի է որպես Սոգթլվա հերոսամարտ, ինչը  2003 թվականից հիմնավորվեց շատ ու շատ պատմաբանների ազգագրագետների կողմից կողմից:

,,Զորավիգ,, թերթի գլխավոր խնբագիր Պուշկին Սերոբյանի հավաստմամբ շուտով կմեկնարկի Սառնաղբյուրի ճակատամարտին նվիրված հուշակոթողի կառուցման աշխատանքները, հուշակոթողի նախագիծն արդեն պատրաստ է, ճարտարապետն ու հեղինակը  Նարեկ Սարգսյանն է: Շինաշխատանքների իրականացման համար բացվել է հիմնադրամ, որին առաջին փոխանցողը ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոլյանն է, փոխանցումներ կարող են կատարել բոլոր բարի կամքի տեր մարդիկ, բարերարներ:

Սամվել Նիկոյանն իր ելույթում  նշեց, որ հուշակոթողի կառուցումը բոլոր սառնաղբյուրցիների ցանկությունն է, դրա համար ջանք չպետք է խնայել և այն օր առաջ կյանքի կոչել:

Տոնական միջոցառումը շարունակվեց ուրախ երգ ու պարով, ելույթ ունեցան Գյումրու ժողովրդական նվագարանների համույթի մենակատարները: Տոնական միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին եկեղեցու հարևանությամբ տեղադրված Արցախյան հերոսամարտի զոհերի հուշաքարին և մոմեր վառեցին Սառնաղբյուրի  12-րդ դարի  <Հոգիվանք> եկեղեցում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23