Նորություններ
Առաջին Հանրապետությունը 96 տարեկան
28.05.2014
Սիրելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ.
96 տարի շարունակ մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակաման տարեդարձը: Տոն, որը Հայ ժողովուրդը ձեռք բերեց կրելով բազմաթիվ զոհողություններ և զրկանքներ, ազգային գոյության իրավունք ստանալու, իր իսկ հայրենիքում ազատ և անկախ ապրելու համար:
Մայիսյան հերոսամարտերը վկայությունն են մեր ժողովրդի անկոտրում ոգու, կամքի, արիության, միասնության և Հայաստանի ապագայի հանդեպ հավատի: Հայկական պետականության վերականգնումը հայ ժողովրդի դարավոր նպատակների իրականացումն էր և մեծագույն հաղթանակն իր բազմադարյան պատմության մեջ:
Այսօրվա և վաղվա սերունդները պարտավոր են սրբորեն պահպանել Հայրենիքի ազատության ու անկախության համար զոհվածների հիշատակը, արժանի լինել մեր նախնիների հերոսական անվանը, միասնաբար կառուցել ու շենացնել մեր երկիրը:
Շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն և տոկունություն, հանուն մեր հայրենիքի հզորացման ու զարգացման:
Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ