Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առաջին Հանրապետությունը 96 տարեկան

28.05.2014

 

Սիրելի  հայրենակիցներ. 

 

        Շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ.

        96 տարի շարունակ մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակաման տարեդարձը: Տոն, որը Հայ ժողովուրդը ձեռք բերեց կրելով բազմաթիվ զոհողություններ և զրկանքներ, ազգային գոյության իրավունք ստանալու, իր իսկ հայրենիքում ազատ և անկախ ապրելու համար:

Մայիսյան հերոսամարտերը վկայությունն են մեր ժողովրդի անկոտրում ոգու, կամքի, արիության, միասնության և Հայաստանի ապագայի հանդեպ հավատի: Հայկական պետականության վերականգնումը հայ ժողովրդի դարավոր նպատակների իրականացումն էր և մեծագույն հաղթանակն իր բազմադարյան պատմության մեջ:

Այսօրվա և վաղվա սերունդները պարտավոր են սրբորեն պահպանել Հայրենիքի ազատության ու անկախության  համար զոհվածների հիշատակը, արժանի լինել մեր նախնիների հերոսական անվանը, միասնաբար կառուցել ու շենացնել մեր երկիրը:

                Շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն և  տոկունություն, հանուն մեր հայրենիքի հզորացման ու զարգացման:

                                                                                               

 

                                                  Ֆ.ՑՈԼԱԿՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45