Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՄՆ փոխդեսպանը հանդիպեց մարզպետին

29.05.2014

Մայիսի 29-ին  Շիրակի մարզպետն ընդունեց ճանաչողական այցով Գյումրի ժամանած ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար,  Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսին: Քանի որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ճանաչողական այցով էր եկել, Շիրակի մարզպետից խնդրեց մի քանի բառով ներկայացնել մարզն ու մարզի առջև ծառացած մարտահրավերները: Շիրակի մարզպետը նախ ողջունեց հյուրերին, ապա խոսելով  Շիրակի մասին նշեց, որ այն մինչ 1988-ի երկրաշարժը եղել է արդյունաբերական կենտրոն, ինչն այժմ միայն մարզի զարգացման հեռանկարների մեջ է  միայն: <Ես պետք է ասեմ, որ Շիրակը 88-ի աղետից հետո շատ է տուժել, անցած տասնամյակներին մարզում մեծ ու ծավալուն վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն անելիքներ դեռ կան: Այժմ Շիրակի մարզն ավելի շատ գյուղատնտեսության առումով է աչքի ընկնում, այստեղ էլ, բնականաբար, անելիքներ կան>,-ասաց Ֆելիքս Ցոլակայնը:  Քլարկ Փրայսն հետաքրքրվեց գյուղատնտեսության բնագավառում առկա հիմնախնդիրներով, ինչի առնչությամբ մարզպետն ասաց. <Մենք հիմա խնդիր ունենք գյուղատնտեսության զարգացման և արդիականացման առումով, խոսքս վերաբերում է ինչպես նոր տեխնիկասարքավորումներ ձեռք բերելուն, այնպես էլ սերմնաբուծության զարգացմանն ու անասնապահության բնագավառում տոհմական ցեղերի բազմացմանը>:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև տուրիզմի զարգացման հեռանկարներին, ՏՏ ոլորտին, մասնավորապես, տեխնոպարկի գործուենությանն, ապակենտրոնացման քաղաքականությանն, ինչպես նաև համայնքների հզորցամանն առնչվող հարցերի:  

Ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով և հույս հայտնեցին, որ հանդիպումներն առավել հաճախակի կլինեն, ինչը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի մեկնարկին:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23