Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեղվիկի հերթական ծրագիրն ավարտվեց մեծ հաջողությամբ

02.06.2014

Հունիսի 2-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Քրիստափոր Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում տեղի ունեցավ <<Մեղվիկ >> ՀԿ-ի <<Մշակութային մատչելի միջավայր հաշմանդամություն ունեցող անձանց համար>> ծրագրի ավարտական ցերեկույթը: Ծրագիրը մաս է կազմում <<Սեյվ դը չիլդրեն>>  կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող << հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով >>(LIFE)ծրագրի: Ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան նշեց, որ ծրագրի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը `որպես մարդու հիմնարար իրավունք, որին հասնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հոգալ մասնագիտական կրթության մատչելիությունն ու հասանելիությունը: <<Մեղվիկ>> ՀԿ-ի նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանը ներկայացրեց Գյումրիի <<Մեղվիկ>> մանկապատանեկան ՀԿ-ի կողմից իրակնացվող ծրագրի նպատակը` նպաստել Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխան մշակութային կրթության ապահովմանը և ինտեգրմանը մշակութային կյանքում: Կարա- Մուրզայի  անվան երաժշտական քոլեջի տնօրեն Մարիա Կարապետյանը հավաստիացրեց, որ ծրագրի արդյունքում ստեղծված բազայի շնորհիվ երաժշտական քոլեջը կշարունակի աշխատանքը հաշմանդամություն ունեցող շնորհալի երիտասարդների հետ և այն կօգտագործվի քոլեջին կից բացված դպրոց – ստուդիայի կողմից`շնորհալի երեխաների  ներգրավման նպատակով:     

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46