Նորություններ
Շախմատի ակադեմիայի մասնաճյուղ մարզի Ամասիա համայնքում
03.06.2014
Հունիսի 3-ին ՀՀ Շիրակի մարզպետ, մարզի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց աշխատանքային այցով մարզ ժամանած ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն, միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: Այցի հիմնական նպատակն էր Ամասիա համայնքում ստեղծել շախմատի ակադեմիայի մասնաճյուղ: Ամասիայի համայնքային կենտրոնում 15 շախմատային սեղանների շուրջ Սմբատ Լպուտյանի կողմից կազմակերպվեց միաժամանակյա սեանս, որի արդյունքում որոշվեց, թե ով է դառնալու մասնաճյուղի մարզիչը: Լավագույն խաղացող ճանաչվեց համայնքի 60 ամյա բնակիչ Սլավիկ Իվանյանը, ում էլ վստահվեց առաջիկայում մարզչական աշխատանքների պարտականությունների կատարումը: Ամռան երեք ամիսներին կհավաքագրվեն պատանի շախմատիստներ, արդեն սեպտեմբերից գյուղի համայնքային կենտրոնում պաշտոնապես կգործի շախմատի ակադեմիայի մասնաճյուղը: Մինչ այդ պարոն Լպուտյանը հանձնարարեց նորանշանակ մարզիչին աշխատանք տանելու նաև իրեն փոխարինող մարզիչի պատրաստման գործում, ում պարոն Լպուտյանը տեսավ համայնքի 8-րդ դասարանցի Ջոնիկ Մելիքյանին: Պարոն Լպուտյանը Ամասիա էր ժամանել, իր հետ բերոլով 15 հատ շախմատ, շատմատի ցուցադրական տախտակ: Համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, առաջիկայում մայրաքաղաք գալուն պես կտրամադրվի նաև շախմատի ժամացույցները: Լրագրղների հետ հարցազրույցի ժամանակ պարոն Լպուտյանն իր շնորհակալությունը հայտնեց Շիրակի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին, ում անմիջական ուշադրության կենտրոնում է գտնվում հինավուրց խաղի մասսայականացման և զարգացման գործընթացը: - Ես գոհ եմ մարզի ցուցանիշից, այն հանրապետությունում երկրորդն է մայրաքաղաքից հետո, մարզպետի, մարզիչների և բոլոր պատասխանատուների հետևողական աշխատանքի շնորհիվ, հանդիպման ավարտին ասաց Սմբատ Լպուտյանը: