Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատի ակադեմիայի մասնաճյուղ մարզի Ամասիա համայնքում

03.06.2014

Հունիսի 3-ին  ՀՀ Շիրակի մարզպետ, մարզի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց աշխատանքային այցով մարզ ժամանած ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ, ՀՀ շախմատի ակադեմիայի տնօրեն, միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: Այցի հիմնական նպատակն էր Ամասիա համայնքում ստեղծել շախմատի ակադեմիայի մասնաճյուղ: Ամասիայի համայնքային կենտրոնում 15 շախմատային սեղանների շուրջ Սմբատ Լպուտյանի կողմից կազմակերպվեց միաժամանակյա սեանս, որի արդյունքում որոշվեց, թե ով է դառնալու մասնաճյուղի մարզիչը: Լավագույն խաղացող ճանաչվեց համայնքի 60 ամյա բնակիչ Սլավիկ Իվանյանը, ում էլ վստահվեց առաջիկայում մարզչական աշխատանքների պարտականությունների  կատարումը: Ամռան երեք ամիսներին կհավաքագրվեն պատանի շախմատիստներ, արդեն սեպտեմբերից գյուղի համայնքային կենտրոնում պաշտոնապես կգործի շախմատի ակադեմիայի մասնաճյուղը: Մինչ այդ պարոն Լպուտյանը հանձնարարեց նորանշանակ մարզիչին աշխատանք տանելու նաև իրեն փոխարինող մարզիչի պատրաստման գործում, ում պարոն Լպուտյանը տեսավ համայնքի 8-րդ դասարանցի Ջոնիկ Մելիքյանին: Պարոն Լպուտյանը  Ամասիա էր ժամանել, իր հետ բերոլով 15 հատ շախմատ, շատմատի ցուցադրական տախտակ: Համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, առաջիկայում մայրաքաղաք գալուն պես կտրամադրվի նաև շախմատի ժամացույցները: Լրագրղների հետ հարցազրույցի ժամանակ պարոն Լպուտյանն իր շնորհակալությունը հայտնեց Շիրակի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին, ում անմիջական ուշադրության կենտրոնում է գտնվում հինավուրց խաղի մասսայականացման և զարգացման գործընթացը: - Ես գոհ եմ մարզի ցուցանիշից, այն հանրապետությունում երկրորդն է մայրաքաղաքից հետո, մարզպետի, մարզիչների և բոլոր պատասխանատուների հետևողական աշխատանքի շնորհիվ, հանդիպման ավարտին ասաց Սմբատ Լպուտյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25