Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

60 նոր աշխատատեղ կարի նոր արտադրամասում

05.06.2014

Հունիսի 5-ին Գյումրիում պաշտոնապես բացվեց ,,Արյա Տեքս,, թեթև արդյունաբերության ոլորտի ևս մեկ նոր կարի արտադրամաս: Բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հոլանդիայում բնակվող ազգությամբ հայ, արտադրամասի հովանավոր- բարերար Մասիս Ներսիսյանը, ներկայացուցիչներ Հոլանդիայից, լրագրողներ: Արտադրամասի մուտքն օրհնելուց հետո, արտադրամասի բացման ժապավենը կտրելու պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, Գյումրու քաղաքապետին և  Հոլանդիայում բնակվող, արտադրամասի հովանավոր բարերարին:  Հյուրերը բարերարի ուղեկցությամբ շրջեցին արտադրամասում, ծանոթացան ներկրված սարքավորումներին, որոնք ի դեպ ներկայացնում են բավականին հանրահայտ և հեղինակավոր կազմակերպությունների մեքենասարքավորումներ: Արտադրամասում ներկայումս աշխատում են 60 բանվոր և մասնագետ: Արտադրվելու է տղամարդու հագուստ, որի հումքը ներկրվելու է Իտալիայից, իսկ արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է: Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Գյումրու քաղաքապետը տեղեկացրեց, որ բարերարին Գյումրու ավագանու որոշմամբ հատկացվել է շուրջ 24 հա տարածք, որտեղ ներկայումս ընթանում են նոր կարի գործարանի շենքի շինարարական աշխատանքները, և հավանաբար առաջիկա վեց ամիսների ընթացքում ուսումնական արտադրամասը կտեղափոխվի նորակառույց շենք, աշխատելով ավելի մեծ հզորությամբ: Ժապավենը կտրելու ժամանակ Գյումրու քաղաքապետն ուրախությամբ նշեց, - կտրեք ժապավենը, սա 10 հազարանոց ժապավեն է, խոսքը 10 հազար աշխատատեղ ստեղծելու մասին էր, ինչը որպես հաճելի անակնկալ հնչեց քաղաքապետի շուրթերից, ով էլ փորձեց շտկել անհավանական թվացող թվաքանակը, - դուք 500 աշխատատեղ բացեք, մենք ամեն ինչ կանենք ձեզ լիարժեք աջակցելու հարցում, որ շարունակեք մնացած մի քանի հազար տեղն էլ բացեք:

Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում նոր աշխատատեղ բացելն արդեն իսկ բարեգործությունը է, ինչի կարիքն ունի, երբեմնի 70 հազար միայն թեթև և ծանր արդյունաբերության մեջ ընդգրկված աշխատատեղ ունեցող, սակայն այսօր ցավոք դրա 30 տոկոսն էլ չապահովող Գյումրի քաղաքը: Աղետալի երկրաշարժը ճակատագրական հարված հասցրեց մարզի արդյունաբերության հետագա վերականգնման և զարգացման գործընթացին: Երկրաշարժից հետո նախկին շատ գործարաններ փորձեցին փոքր կամ միջին ծավալներով նորից ոտքի կանգնել, սակայն այն անիրականանալի դարձավ միջազգային շուկայի խստագույն պահանջների և մարզի ունեցած պոտենցիալի անհամատեղելիության պատճառով: Այսօր, սակայն, Գյումրիում գործող ,,Գևոր-Վահան,, ,,Նելլի,, ,,Ալիկ-Հարութ,, տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող, գուլպա-նասկի արտադրող ,,Լենտեքս,, ,,Արշալույս,, ՍՊԸ-ները և Մարալիկի ,,Նայտեքս,, ԲԲԸ նոր թափ հաղորդեցին թեթև արդյունաբերությանը, հիմնելով նոր աշխատատեղեր և բացի տեղական շուկայից դուրս եկան  միջազգային շուկա:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23