Նորություններ
Ընտրություններ Շիրակի մարզի յոթ համայնքում
08.06.2014
Հունիսի 8-ին Շիրակի մարզի Բավրայի, Մեծ Սարիարի, Ցողամարգի և Սառնաղբյուրի համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի, իսկ Ալվարի, Բերդաշենի, Թորոսգյուղի համայնքներում՝ համայնքի ավագանու անդամների ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքի Բավրայի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Մկրտիչ Սամսոնի Պետրոսյանը, ՀՀԿ անդամ և Կորյուն Միքայելի Սումբուլյանը, ինքնառաջադրված թեկնածու ,,ԼԵԳԱՄԵ,, հիմնադրամին նախագահ:
Թիվ 33/1 ընտրատարածքի Մեծ Սարիարի համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել համայնքի գործող ղեկավար Բաբիկ Ցոլակի Ավետիսյանը, ՀՀԿ անդամ:
Թիվ 33/1 ընտրատարածքի Ցողամարգի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Հովսեփ Արտաշեսի Տոնոյանը, ՀՀԿ անդամ, անկուսակցական, չաշխատող Արման Նիկոլի Ավագյանը և Ցողամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ անդամ Գնել Աղասու Բարսեղյանը:
Թիվ 36/1 ընտրատարածքի Սառնաղբյուրի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար ՀՅԴ անդամ, Սևակ Հայկարամի Մադաթյանը և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Եղիկ Զիաթի Դավթյանը:
Թիվ 33/1 ընտրատարածքի Ալվարի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ինքնառաջադրված բոլոր վեց թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ են, վեցից միայն մեկն է տղամարդ՝ Մկրտիչ Ցոլակի Ավագյանը, մնացած հինգ թեկնածուները կանայք են՝
Գաբրիելյան Լուսյա Շալիկոյի -
Նահապետյան Մանուշակ Հովհհանեսի -
Նանայան Արփենիկ Մկրտիչի -
Պապոյան Քիշմիշ Նորայրի –
Սահակյան Տիրուհի Արամայիսի
Թիվ 33/1 ընտրատարածքի Բերդաշենի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Այստեղ էլ հակառակն է, առաջադրված վեց թեկնածուներից մեկն է կին, մնացածը տղամարդ, առաջադրված բոլոր վեց թեկնածուներն էլ ինքնառաջադրված անկուսակցականներ են՝
Ախցխեցյան Ալեքսան Վելիխանի – անկուսակցական,
Ախցխեցյան Սաշիկ Երվանդի – անկուսակցական,
Զորօղլյան Գառնիկ Արտաշեսի – անկուսակցական,
Հովհաննիսյան Խաչատուր Գևորգի - անկուսակցական,
Մադոյան Համբարձում Մասիսի – անկուսակցական,
Քյարամյան Եվգենիյա Մաքսիմի – անկուսակցական,
Թիվ 33/1 ընտրատարածքի Թորոսգյուղի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ինքնառաջադրված բոլոր վեց թեկնածուներտ ՀՀԿ անդամ՝
Դանիելյան Անդրանիկ Մելսիկի -
Հակոբյան Համբար Վարդանի -
Հարությունյան Գագիկ Ալբերտի -
Հովակյան Սեյրան Կարլենի -
Սարգսյան Արամ Վաչագանի -
Սարգսյան Զոհրաբ Արմենակի