Նորություններ
Ընտրությունների արդյունքներն ըստ նախնական տվյալների
09.06.2014
Հունիսի 8-ին Շիրակի մարզի Բավրայի, Մեծ Սարիարի, Ցողամարգի և Սառնաղբյուրի համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի, իսկ Ալվարի, Բերդաշենի, Թորոսգյուղի համայնքներում՝ համայնքի ավագանու անդամների ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքի Բավրայի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Մկրտիչ Սամսոնի Պետրոսյանը, ՀՀԿ անդամ և Կորյուն Միքայելի Սումբուլյանը, ինքնառաջադրված թեկնածու ,,ԼԵԳԱՄԵ,, հիմնադրամին նախագահ:
Ըստ նախնական տվյալների Մկրտիչ Սամսոնի Պետրոսյանի օգտին կողմ են քվեարկել 127 ընտրող, Կորյուն Միքայելի Սումբուլյանի օգտին 176-ը: Բավրայի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 480 է, ընտրությանը մասնակցել են 311-ը: Անվավեր ճանաչվել է 8 քվեաթերթիկ:
Թիվ 33/1 ընտրատարածքի Մեծ Սարիարի համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել համայնքի գործող ղեկավար Բաբիկ Ցոլակի Ավետիսյանը, ՀՀԿ անդամ: Ըստ նախնական տվյալների Բաբիկ Ցոլակի Ավետիսյանի օգտին կողմ են քվեարկել 144 ընտրող: Մեծ Սարիարի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 296 է, ընտրությանը մասնակցել են 153-ը: Անվավեր ճանաչվել է 4 քվեաթերթիկ:
Թիվ 33/1 ընտրատարածքի Ցողամարգի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Հովսեփ Արտաշեսի Տոնոյանը, ՀՀԿ անդամ, անկուսակցական, չաշխատող Արման Նիկոլի Ավագյանը և Ցողամարգի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ՀՀԿ անդամ Գնել Աղասու Բարսեղյանը:
Ըստ նախնական տվյալների Հովսեփ Արտաշեսի Տոնոյանի օգտին կողմ են քվեարկել 83 ընտրող, Արման Նիկոլի Ավագյանի օգտին 103 կողմ և Գնել Աղասու Բարսեղյանի օգտին 108 կողմ: Ցողամարգի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 427 է, ընտրությանը մասնակցել են 300-ը: Անվավեր ճանաչվել է 6 քվեաթերթիկ
Թիվ 36/1 ընտրատարածքի Սառնաղբյուրի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար ՀՅԴ անդամ, Սևակ Հայկարամի Մադաթյանը և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Եղիկ Զիաթի Դավթյանը:
Ըստ նախնական տվյալների Սևակ Հայկարամի Մադաթյանի օգտին կողմ են քվեարկել 752 ընտրող, Եղիկ Զիաթի Դավթյանի օգտին 615-ը: Սառնաղբյուրի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 2509 է, ընտրությանը մասնակցել են 1395-ը: Անվավեր ճանաչվել է 27 քվեաթերթիկ
Թիվ 33/1 ընտրատարածքի Ալվարի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ինքնառաջադրված բոլոր վեց թեկնածուներն էլ ՀՀԿ անդամ են, վեցից միայն մեկն է տղամարդ՝ Մկրտիչ Ցոլակի Ավագյանը, մնացած հինգ թեկնածուները կանայք: Ալվարի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 219 է, ընտրությանը մասնակցել են 71-ը: Անվավեր 0 քվեաթերթիկ
Քվեարկության արդյունքներն ըստ մասնակիցների՝
Մկրտիչ Ցոլակի Ավագյանը – 12 կողմ
Գաբրիելյան Լուսյա Շալիկոյի – 19 կողմ
Նահապետյան Մանուշակ Հովհհանեսի - 7 կողմ
Նանայան Արփենիկ Մկրտիչի - 19 կողմ
Պապոյան Քիշմիշ Նորայրի – 9 կողմ
Սահակյան Տիրուհի Արամայիսի- 5 կողմ
Թիվ 33/1 ընտրատարածքի Բերդաշենի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Այստեղ էլ հակառակն է, առաջադրված վեց թեկնածուներից մեկն է կին, մնացածը տղամարդ, առաջադրված բոլոր վեց թեկնածուներն էլ ինքնառաջադրված անկուսակցականներ են: Բերդաշենի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 262 է, ընտրությանը մասնակցել են 82-ը: Անվավեր 1 քվեաթերթիկ
Քվեարկության արդյունքներն ըստ մասնակիցների՝
Ախցխեցյան Ալեքսան Վելիխանի – 13 կողմ
Ախցխեցյան Սաշիկ Երվանդի – 8 կողմ
Զորօղլյան Գառնիկ Արտաշեսի – 6 կողմ
Հովհաննիսյան Խաչատուր Գևորգի – 18 կողմ
Մադոյան Համբարձում Մասիսի –12 կողմ
Քյարամյան Եվգենիյա Մաքսիմի – 24 կողմ
Թիվ 33/1 ընտրատարածքի Թորոսգյուղի համայնքում տեղի ունեցավ համայնքի ավագանու անդամների ընտրություն: Ինքնառաջադրված բոլոր վեց թեկնածուները ՀՀԿ անդամ են. Թորոսգյուղի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 269 է, ընտրությանը մասնակցել են 100-ը: Անվավեր 2 քվեաթերթիկ
Քվեարկության արդյունքներն ըստ մասնակիցների՝
Դանիելյան Անդրանիկ Մելսիկի – 8 կողմ
Հակոբյան Համբար Վարդանի – 41 կողմ
Հարությունյան Գագիկ Ալբերտի – 18 կողմ