Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպեց ոստիկանական գծով փորձագետ Դեյվիդ Այենսոնին

16.06.2014

Հունիսի 16-ին  Շիրակի մարզպետը հանդիպեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի կողմից  հրավիրված ոստիկանական գծով փորձագետ Դեյվիդ Այենսոնին: Փորձագետին և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին  ուղեկցում էր ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը: Փորձագետը Շիրակի մարզ էր այցելել Հայաստանում ներդրվող համայնքային ոստիկանության նոր մոդելի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին Շիրակի մարզպետը նշեց. <Ես գիտեմ, որ  ԵԱՀԿ  գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի` որպես ժողովրդավարական ոստիկանության ներդրմանը և իրագործմանը, սա իսկապես ողջունելի է ու կարևոր փոփոխություն բոլորիս համար: Ես հասկանում եմ, որ ոստիկանական ֆունկցիաների տարանջատման խնդիր կա, համայնքային ոստիկանությունը պետք է զբաղվի համայնքային խնդիրներով, ամեն դեպքում սա նոր առաջընթաց քայլ է, իսկ մենք մեր մասով ամեն ինչ կանենք ծրագրի իրականացման հարցում կազմակերպիչներին աջակցելու համար>:

Դեյվիդ Այենսոնը նախ շնորհակալություն հայտնեց Ֆելիքս Ցոլակյանին ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ համայնքային ոստիկանության առաջին նպատակը համայնքի բնակիչների կողքին գտնվելն է լինելու, նրանց աջակցելն ու կողքին կանգնելը: Համայնքային ոստիկանության ներդրումը, ըստ Դեյվիդ Այենսոնի, կբարձրացնի հանրության վստահությունը ոստիկանության նկատմամբ, կնպաստի փոխգործակցության խորացմանը: Անդրադառնալով գործակցությանը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը նշեց, որ Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, ինչն, իհարկե, մարզպետի արհեստավարժության և համակարգի աշխատանքներին քաջածանոթ լինելուց է գալիս: <Ես պետք է ընդգծեմ, որ Ֆելիքս Ցոլակյանը այն մարդկանցից է, ով մեծ ներդրում ունի մեր երկրի կայացման ու զարգացման ճանապարհին, մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշների շնորհիվ, նրա հետ գործակցությունը ստացվում է առանց խնդիրների ու մենք կարողանում ենք շատ բան անել հենց այդ ամենից ելնելով>,-ասաց Վարդան Նադարյանը:

Դեյվիդ Այենսոնն էլ ուրախությամբ փաստեց, որ միայն համագործակցված աշխատանքի արդյունքում կարելի է  ձեռքբերումներ ունենալ: Նա մարզպետին շնորհակալություն հայտնեց աջակցության համար, խոսքը համայնքային ոստիկանների համար յուրաքանչյուր համայնքում առանձին աշխատասենյակներ առանձնացնելուն էր վերաբերում:

Նշենք, որ Շիրակը թվով ութերորդ մարզն է, ուր այցելում են փորձագետները, հանդիպումներն ու քննարկումները կրելու են շարունակական բնույթ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31