Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՊՆ 5-րդ Բանակային Կորպուսի հրամանատարության պատրաստած անակնկալը

21.06.2014

Մարտի 16-ին  ԼՂՀ Պաշտպանության նախարարությունն աննախադեպ անակնկալ մատուցեց Շիրակի մարզից զորակոչված ԼՂՀ պաշտպանության բանակի լավագույն զինծառայողների և նրանց ծնողների համար կազմակերպելով հանդիպում Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում:  Հունիսի 21-ին այդ հաճելի անակնկալը կյանքի կոչեց ՀՀ ՊՆ 5-րդ Բանակային Կորպուսի հրամանատարությունը, ենթական զորամասերի թվով 47 զինծառայողների համար կազմակերպվեց հանդիպում ծնողների հետ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Հանդիպման մասնակիցներին շնորհավորեցին և ողջույնի ելույթներով հանդես եկան ՊԲ 5-րդ ԲԿ շտաբի պետ, գնդապետ Փիլոյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, ԵԿՄ մարզային վարչության նախագահ Յուրա Ալեքսանյանը, սերժանտ Սարգսյանը, ժամկետային պարտադիր զինծառայող Մարտիրոսյանի մայրը:

ՀՀ ՊՆ 28920 զորամասի հրամանատարի հրամանով ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ զորամասերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին խրախուսելու վերաբերյալ, ԲԿ զորամասերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքներով աչքի ընկած, ազգային գաղափարներով տոգորված, հայրենասիրական և ազգային բարոյական արժեքներ կրող զինծառայողներ դաստիարակելու ու ձևավորելու, ինչպես նաև բանակ-հասարակություն ամուր կապերի ամրապնդմանը մեծ ավանդի համար խրախուսելու նպատակով մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին

,,Զինվորական պարտականությունների օրինակելի կատարման և ստացած խրախուսանքների մասին տեղեկացնել զինծառայողի ընտանիքին,, պարգևատրել ,,Պատվոգրով,, և պարգևատրել ,, Գերատեսչական կրծքանշաններով,, ,,Հայոց բանակի գերազանցիկ,, մեդալներով և պատվոգրերով:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մինչև 5-րդ ԲԿ հրամանատարությանը պարգևատրելը հուշանվերով զինծառայողների հանդեպ ցուցաբերած բարձր պատասխանատվության և ուշադրության համար, ինքը պարգևատրվեց հրամանատարության կողմից պատվոգրով և նվերով, Գյումրու քաղաքապետի անունից հեռուստացույց և ,,Գյումրի մշակութային մայրաքաղաք,, գիրքը զինծառայողներին և հրամանատարությանը հանձնեց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:

Միջոցառումը եզրափակվեց փոքր համերգով:Ի դեպ,

Պատվոգրերով պարգևատրվեցին նաև Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանը և Գյումրու ժողովրդական գործիքների պետական համույթի ղեկավար Մուրադ Մալխասյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23