Տպել
Նորություններ
Այսօր բուժաշխատողի օրն է
21.06.2014
Հարգարժան բուժաշխատողներ.
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր մասնագիտական տոնի` բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Ցանկանում եմ շնորհավորել Ձեր ոլորտի բազմաթիվ բժիշկներին, բուժքույրերին և այն բոլոր բուժաշխատողներին, ովքեր բարձր պահելով բժշկի բարձր կոչումը՝ մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով և բարձր պատասխանատվությամբ են կատարում իրենց առաքելությունը։
Բժիշկը եզակի այն մասնագետներից է, ով մինչև իր գործունեությունն սկսելը երդվում է, պարտավորվելով մինչև կյանքի վերջ, առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլ մարդասիրությամբ և գթասրտությամբ, երբեք ոչինչ բարձր չդասելով մարդու համար ամենաթանկ գնահատվող առողջությունից և կյանքից։
Ցանկացած տոն լավ առիթ է շնորհավորելու և անկեղծ խոսքեր ասելու։
Այսօր, Ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորելով Ձեզ, համոզված եմ, որ չնայած առկա բազմաթիվ դժվարություններին, դուք հավատարիմ կմնաք բժշկի բարձր ու պատվավոր կոչմանը և առանձնակի պատասխանատվությամբ ու նվիրումով կկատարեք Ձեր առաքելությունը:
Կրկին անգամ շնորհավորելով Ձեր մասնագիտական տոնը՝ ցանկանում եմ քաջառողջություն և հաջողություններ Ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքում:
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ