Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղադրվեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչերը

21.06.2014

Հունիսի 21-ին Գյումրիում իսկական տոն էր: Օծվում էր 1988 թվականի ահեղ երկրաշարժին մասնակի ավերված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթների խաչերը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալները, մարզային իշխանության ներկայացուցիչներ, Գյումրու քախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, ում ընտանիքի անդամների ֆինանսական միջոցների հաշվին են իրականացվում  եկեղեցու շինարարական վերականգնողական աշխատանքները,  Գյումրու նորանշանակ քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը, քաղաքային իշխանությունների նախկին և ներկայիս ներկայացուցիչներ, հյուրեր, Գյումրու և հարակից տարածքների բնակիչներ, բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի ձեռադրմամբ խաչերն օծվելուց հետո տեղադրվեցին գմբեթներին, նոր տեսք ու շուք հայտնելով կրկին վեր խոյացած Հայ ազգի խորհրդանիշ համարվող Անիի Մայր տաճարի նմանակին: Խաչերի օծումն ու տեղադրումը մարդկության առ Աստված տածած հավատքի դրսևորում  է : Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1850 ական թվականներին, շինարարական աշխատանքները տևել են շուրջ 25 տարի և ավարտվել  1875 թվականին։ Շինության ճարտարապետ Թադևոս Անտիկյանը եկեղեցին Անիի Մայր տաճարի նմանությամբ կառուցելու նպատակով գնացել է Անի  և ամեն մի քար համապատասխանեցրել Մայր տաճարին։ Եկեղեցին դիմակայեց 1926 թ.-ի կործանարարերկրաշարժին ։ Պատճառն  այն էր, որ հմուտ շինարարները, երկրաշարժերով հարուստ վայրում տարերքի ուժը չեզոքացնելու համար, եկեղեցին  կառուցել էին քաղաքի կենտրոնով հոսող գետակի ճահճոտ ափին, որը ցնցումների դեպքում պիտի խաղար և խաղացել է բարձի դեր՝ նվազագույնի հասցնելով ցնցումների ավերիչ ուժը։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 1988 թվականի ահեղ երկրաշարժի ժամանակ եկեղեցին մասամբ ավերվել էր։ Ս. Ամենափրկիչ եկեղեցին երկար ժամանակ վերականգնել չէին թողնում։ Ուզում էին այն վերածել երկրաշարժի հուշարձանի։ Միայն 1995 թ.-ին եկեղեցին վերականգող ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանից ջանքերի շնորհիվ եկեղեցին վերականգելու թույլատրություն ստացավ: Գյումրու առաջին քաղաքապետ Միքայել Վարդանյանի, քաղաքապետարանի և բնակչության ջանքերով սկսվեցին տարածքից ավերակների մաքրման աշխատանքները շաբաթօրյակների տեսքով: Ապա տեղական ,,Ցայգ,, հեռուստաընկերությամբ իրականացվեց դրամահավաք, որին մասնակցեցին ոչ միայն Գյումրու բնակիչները, այլ ողջ մարզը, և հավաքված հանգանակության գումարով սկսվեց Ամենափրկչի վերականգնողական աշխատանքները, որոնք ցավոք դադարցեվեցին բավարար ֆինանսավորում չլինելու պատճառով: Ամենափրկչի վերանորոգման աշխատանքների սուրբ պարտականությունը ստանձնեց  Գյումրու երկրորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով իր եղբայրների հետ, մինչև քաղաքապետ լինելը, իրենց անձնական միջոցների հաշվին վերանորոգել էին Գյումրու Սրբ. Նշան եկեղեցին: Գյումրեցի հայտնի ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի հետ ստանձնելով եկեղեցու վերականգնման  Աստվածահաճո աշխատանքը, Գյումրու քաղաքապետը ջանք ու եռանդ չխնայեց սրբազան գործն ավարտին հասցնելու համար: Եկեղեցուն ամբողջական տեսք տալու և այն կրկին իր դռները հավատավոր ժողովրդի առջև բացելու համար  մնում է միայն ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:45:30