Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպեց Մարկ Կալինինին

26.06.2014

Հունիսի 26-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսպետհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինին:

Ողջունելով հյուրին Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Շիրակի մարզի հետ Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը նոր չէ, որ աշխատում է. <Ես ուրախ եմ, որ մեզ մոտ գործակցությունը բավական բարձր մակարդակի վրա է, Գյումրիում գիտեմ, որ առաջին անգամ չեք, մեր քաղաքի մասին շատ բան կիմանաք, իհարկե, պետք է նշեմ, որ ներկայիս Գյումրին մինչերկրաշարժյան քաղաքից տարբերվում  է, քանզի մինչև 88-ը այն արդյունաբերական ու մշակութային կենտրոն էր, հիմա նախկին հզորություններից քիչ բան է մնացել, սակայն անցած տարիների ընթացքում լայնածավալ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել: Պետք է, սակայն, փաստել նաև, որ անելիքներն էլ դեռ քիչ չեն>:

Մարկ Կալինինը մարզպետից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ բացի հերթական այցը իրենք մեկ խնդրով են Գյումրիում, նպատակ ունեն Ռուսպետհամագործակցության ներկայացուցչության մասնաճյուղ բացել նաև հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում:

<Մեր ներկայացուցչության  բացումը Երևանում տեղի է ունեցել 2009թ-ին: Ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղություններն են`  ծանոթացումը Ռուսաստանի Դաշնության պատմությանը և մշակույթին, գիտական, մշակութային և տնտեսական ներուժին>,-ասաց Ռուսպետհամագործակցության ներկայացուցչության ղեկավարը: Գյւմրիում նմանօրինակ կենտրոնի բացումն, ըստ պարոն Կալինինի, նպատակ ունի տեղի ռուս բնակչության ժամանցը կազմակերպելու, ինչպես նաև մշակութային և գիտական միջոցառումների անցկացման:

Շիրակի մարզպետն էլ փաստեց, որ նման կենտրոնը Գյումրիում առավել ինտենսիվ կգործի, քանզի այստեղ ռուս ազգաբնակչության թիվն ավելի մեծ է:

Այժմ Ռուսպետհամագործակցության ներկայացուցչությունը քննարկում է կենտրոնի գործունեության համար հարմար շենքերի մի քանի տարբերակներ:  Կենտորնի բացումը նախատեսվում է մինչև տարեվերջ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:41:57