Տպել
Նորություններ
Տեղի ունեցավ աշխատանքի հերթական տոնավաճառը
26.06.2014
Հունիսի 26-ին Գյումրու Թատերական հրապարակում, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, 7-րդ անգամ, պետական բյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցում էին և միջոցառման մասնակիցներին ողջունեցին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը, ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչը: Այս տարի տոնավաճառին մասնկացում էին 31 գործատու, մոտ 205 առկա և 104 սպասվելիք թափուր աշխատատեղերով: Աշխատանքի տոնավաճառը հիանալի հնարավորություն է աշխատանք փնտրողների համար` հանդիպելու բազմաթիվ գործատուների, ծանոթանալու մարզի աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության նոր ծրագրերին և գտնելու հարմար աշխատանք: Տոնավաճառը լավ առիթ է գործատուների համար, նոր և համապատասխան կադրերով համալրելու իրենց ընկերությունները:
ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության անունից պատվոգրով պարգևատրվեցին մի շարք գործատուներ:
Շիրակի մարզում 2014թ-ի հունիսի մեկի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 9294, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.5%-ով (9345մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ աճել է 3.7-ով (8964 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 94.3%-ը կամ 8763 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համեմատ աճել է 8.1%-ով (8108 մարդ): Շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 73.2%-ը, կամ 6417մարդ: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում մանկավարժները, ճարտարապետները, բուժքույրերը, տեխնիկները, հաշվապահները, վարորդները և այլն: Գործազուրկների թվաքանակի մեջ մեծ թիվ են կազմում /ապրիլի 1-ի դրությամբ / 3 տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվողները`(1747 մարդ կամ 19.9%) և հաշմանդամները ( 323 մարդ կամ գործազուրկների 3.7%):
Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 416 աշխատանք փնտրող: