Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խնդրում ենք մեզ բացակա չդնել

29.06.2014

Հունիսի 29-ին Գյումրու զինվորական կոմիսարիատի հարևանությամբ  Շիրակի մարզպետարանի աջակցությամբ հիմնադրված Ազատամարտի փառքի թանգարանի բակում տեղի ունեցավ անհետ կորածների հիշատակին նվիրված միջոցառում,

որին մասնակցում էին Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուներ, ազատամարտի վետերաններ, անհետ կորածների ծնողներ:

Հայաստանի Հանրապաեությունը պարտադրված պատերազմի արդյունքում ունեցավ ոչ միայն բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այլ արձանագրվեց նախադեպը չունեցող դաժան իրականություն` անհետ կորածներ: Հանրապետության ողջ տարածքում հաշվառված է շուրջ  հազար անհետ կորած ազատամարտիկ: Շիրակի մարզում հաշվառված են 12-ը: Արդեն 5-րդ տարին է Շիրակի մարզպետարանի,  Կարմիր Խաչի Շիրակի մարզային կազմակերպության, Ազատամարտի Վետերանների միության աջակցությամբ կազմակերպվում է հուշցերեկույթ միջոցառում նվիրված անհետ կորածներին: Ազատամարտի վետերանների հուշակոթողին ծաղիկներ դնելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին Գյումրու Յոթ Վերք Սուրբ Աստվածածնա եկեղեցի մոմ վառելու իրենց զավակների և ամուսինների առողջության և հնարավոր վերադարձի նկատմամբ հույսն ու հավատը չկորցնելու համար: Մոմավառությունից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Կարմիր Խաչի Շիրակի մարզային կազմակերպության, որտեղ ծավալվեց ջերմ և մտերմիկ զրույց  անհետ կորած ազատամարտիկների ծնողների հետ, վերջիններս հաճելի դրվագներ հիշեցին իրենց հարազատների աշխարհիկ կյանքից, անցած գնացած լավ օրերից, բաժակ բարձրացրեցին բաժակ բարձրացրեցին իրենց որդիների բարի վերադարձի համար, հաստատ համոզված լինելով, որ այդ օրն անպայման կգա:

 Միջոցառման մասնակիցների հանդիպումն  ավարտվեց նախորդ տարիների նույն մեծ  լավատեսությամբ՝ մեր անհետ կորածների վաղվա վերադարձի հույսով, հավատով և ակնկալիքով:

Անհետ կորածների ծնողները մի շարք հարցեր բարձրացրեցին, որոնց լուծում տալու համար պայմանավորվածություն ձեռք բերվեց մի քանի օրից հանդիպել մարզպետարանում և ավելի ըհդգրկուն քննարկում անցկացնել ծնողներին հուզող հարցերի կապակցությամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58