Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղնախարարն այցելեց Շիրակի մարզ

02.07.2014

 

Հունիսի 30-իերեկոյանտեղացածկարկտահարության պատճառով լրիվ կամ մասնակի վնասվել է Շիրակիմարզի թվով 14  համայնքների ցանքատարածություններ:Հուլիսի մեկին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով ստեղծվել է վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովի անդամները`  Շիրակի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանի գլխավորությամբ, եղել են բոլոր տուժված համայնքներում` նախնական  ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով: Ըստ նախնական տվյալների հիմնականում վնասվել են հացահատիկային կուլտուրաները՝մոտ 1500-2000 հա:
 Այսօր` հուլիսի 2-ին վնասներ կրած համայնքներ այցելեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն համայնքների բնակիչների հետ զրուցելուց, նրանց մտահոգող հարցերին պատասխանելուց զատ, մարզպետն ու գյուղնախարարը եղան նաև Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Պեմզաշեն, Ձորակապ համայնքների ցանքատարածություններում, ծանոթացան ցանքերի վիճակին:
 <Ես իսկապես ցավում եմ, որ շիրակցին այսքան դժվարությամբ հող է մշակել, բայց այսօր կորցրել է բերքը, մենք ամեն ինչ անելու ենք հոգսաշատ գյուղացու հոգսը փոքր ինչ թեթևացնելու համար, իսկ իմ կողմից խոստանում եմ, որ առաջին իսկ հանարավորության դեպքում այս տարածաշրջանում հակակարկտային կայանների տեղադրման խնդիրը լուծել>,- կարկուտից տուժված համայնքաբնակների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետը:
Գյուղնախարարն ու Շիրակի մարզպետը պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ նախարարության, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներից կազմված խումբը առանձին-առանձին կուսումնասիրի ցանքատարածությունները և կտա համապատասխան եզրակացություն: Գյուղատնտեսության նախարարն էլ ընդգծեց, որ իրավիճակի մասին կզեկուցի ՀՀ վարչապետին, վնասների մասին ստացված եզրակացություններից ելնելով էլ յուրաքանչյուր հողօգտագործողի կցուցաբերվի անհատական մոտեցում: Ըստ Սերգո Կարապետյանի խոսքը հատկապես վերաբերում է բանկերում մեծ չափով վարկեր ունեցող գյուղացիներին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46