Նորություններ
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել
02.07.2014
Բելառուսի Հանրապետությունը բարի ավանդույթ դարձրեց մեծարելու Մեծ Հայրենականի այն վետերաններին, ովքեր մարտնչել են Բելառուսական ռազմաճակատում: Դեռևս 2009 թվականին՝ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 65-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում մեր հաղթանակած վետերանները մեդալներով պարգևատրեցին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանով: Հուլիսի 2-ին, Մեծ Հայրենականում Բելառուսիայի ազատագրման 70-րդ տարելիցի նախօրեին, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն Շիրակի մարզպետարանում մեդալներ հանձնեց 10 վետերանների, և 12 վետերանների ժառանգներին: Մինչև մեդալների հանձնումը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն կարճատև առանձնազրույց ունեցան, որից հետո շնորհավորելով վետերաններին և նրանց ներկայացուցիչներին, իրենց շնորհակալությունը հայտնեցին Մեծ Հայրենականում ցուցաբերած խիզախության և արիության համար, ինչ պտուղներն այսօր քաղում են երիտասարդ սերունդը, քանզի ոչ մեկը հիմա չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Մեծ Հայրենականում սովետական ժողովուրդը հաղթանակ չտաներ: Վետերաններ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ցուցաբերած ուշադրության համար, և որ կարևորն է իրենց չեն մոռանում: Ստեփան Սուխարենկոն առողջություն ցանկացավ և խոստացավ վետերաններին հաջորդ հոբելյանին՝ 75 ամյակին ևս պարգևատրել, իրենց աննախադեպ խիզախության համար, միայն թե իրենք մի փոքր առույգություն ցուցաբերեն և առողջ մնան մինչև այդ ժամանակ: