Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

02.07.2014

 

Բելառուսի Հանրապետությունը բարի ավանդույթ դարձրեց  մեծարելու Մեծ Հայրենականի այն վետերաններին, ովքեր մարտնչել են Բելառուսական ռազմաճակատում: Դեռևս 2009 թվականին՝ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 65-րդ տարելիցի  կապակցությամբ Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում մեր հաղթանակած վետերանները մեդալներով պարգևատրեցին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանով: Հուլիսի 2-ին, Մեծ Հայրենականում Բելառուսիայի ազատագրման  70-րդ տարելիցի նախօրեին, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն Շիրակի մարզպետարանում մեդալներ հանձնեց 10 վետերանների, և 12 վետերանների ժառանգներին: Մինչև մեդալների հանձնումը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն կարճատև առանձնազրույց ունեցան, որից հետո շնորհավորելով վետերաններին և նրանց ներկայացուցիչներին, իրենց շնորհակալությունը հայտնեցին Մեծ Հայրենականում ցուցաբերած խիզախության և արիության համար, ինչ պտուղներն այսօր քաղում են երիտասարդ սերունդը, քանզի ոչ մեկը հիմա չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Մեծ Հայրենականում սովետական ժողովուրդը հաղթանակ չտաներ: Վետերաններ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ցուցաբերած ուշադրության համար, և որ կարևորն է իրենց չեն մոռանում: Ստեփան Սուխարենկոն առողջություն ցանկացավ և խոստացավ վետերաններին հաջորդ հոբելյանին՝ 75 ամյակին ևս պարգևատրել, իրենց աննախադեպ խիզախության համար, միայն թե իրենք մի փոքր առույգություն ցուցաբերեն և առողջ մնան մինչև այդ ժամանակ:  

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44