Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ECORYS կազմակերպության առաջին հանդիպումը Շիրակի մարզում

04.07.2014

Հուլիսի 4-ին ՀՀ Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  ECORYS կազմակերպության տեխնիկական աջակցության թիմի և  ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ իրականացվող ՛՛Support to the EU Delegation to Armenia and RA Ministry of Territorial Administration for preparation of actions in regional development՛՛ ծրագրի ներկայացումը շահագրգիռ անձանց: Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում տարածքային զարգացման քաղաքականության դրույթների մշակում, տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորում և այլն: Ծրագրի մեկ բաղադրիչ է համարվում նաև տարածքային զարգացման պիլոտային գրանտային ծրագրերի իրականացումը, որի շրջանակներում ակնկալվում է մարզպետարանների ակտիվ մասնակցությունը, ով այսօր իր հարկի տակ էր հավաքել մարզի մի շարք շահագրգիռ գործարար և այլ ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց Տարածաշրջանային նախագծերի դրամաշնորհների խորհրդատու, գլխավոր փորձագետ Չիլլա կլարկին, Տարածաշրջանային Զարգացման խորհրդատու, թիմի ղեկավար, գլխավոր փորձագետ Ռոբերտ Գիրեիկոին և պատասխանատու Տաթև Խոսրոևային, ովքեր դահլիճում ներկա հետաքրքրված մասնակիցներին, ովքեր հետագայում կարող են համարվել և հանդիսանալ նաև հնարավոր շահառուներ, բավականին մանրակրկիտ ներկայացրեցին դրամաշնորհային ծրագրերի կազմման և դրանց հետագա իրականացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն:  Ծրագրի ընդհանուր արժեքն է 7,5 մլն եվրո, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է իրականացնել զարգացման գրանտային ծրագրեր, յուրաքանչյուր ծրագրի նվազագույն արժեքը կազմելու է 500.000 հազար եվրո: Փորձագետների  ակնկալիքն է, որ մարզերում համապատասխան խորհրդակցությունները հավուր պատշաճի կազմակերպվի, որոնց պետք է ներկա գտնվեն մարզպետարանների համապատասխան վարչության պետերը, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, միջհամայնքային միավորումների, գործարար և առևտրային կազմակերպությունների, արդյունաբերության և սպասարկման ոլորտի, գյուղատնտեսության ոլորտի, տեղեկատվական ոլորտի, գիտահետազոտական ինստիտուտների, տարածաշրջանային զարգացման գործակալությունների, ՓՄՁ ԶԱԿ-ի և ԳԱՄԿ-ի ներկայացուցիչները, որոնք ակտիվ ներգրավված են սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում: Փորձագետներն իրենց շնորհակալությունը հայտնեցին մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանին հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, քանզի մարզերում հանդիպումների  արդյունավետ և նպատակային իրականացման նպատակով, այդ գործընթացները համակարգվում են մարզպետի տեղակալի մակարդակով, որը Շիրակի մարզում համակարգվել էր բարձր մակարդակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59