Նորություններ
«Իմ Հայաստան» փառատոնի պարախմբերը Շիրակի մարզում էին
04.07.2014
«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի շրջանակում, հուլիսի 4-ին, սփյուռքից ժամանած պարախմբերը Շիրակի մարզում էին:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցած համերգը մեծ հաճույք պատճառեց մասնակիցներին: Համերգին ներկա էին Շիրակի երկու փոխմարզպետներ՝ Սեյրան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ: Համերգի ավարտին Թբիլիսիից ժամանած ,,Ջեյրան,, պարի համույթն արժանացավ հավաստագրի: Փառատոնի պարարվեստի օրերի շրջանակներում, որը մեկնարկել է հուլիսի 1-ին և կտևի մինչև հուլիսի 10-ը, Մոսկվայից, Տվերից, Արմավիրից, Պյատիգորսկից, Թբիլիսիից, Մոնրեալից և Քուվեյթից ժամանած պարային խմբերը մինչ համերգը, փառատոնի մոտ 200 մասնակից այցելել էին Հառիճի վանական համալիր: Հյուրերը ծանոթացել են համալիրի պատմությանը: «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի տեղեկացմամբ, փառատոնը, որն իրավահաջորդն է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի, բազմաթիվ առանձնահատկություններով տարբերվում է նախորդից, որն անցկացվում էր 7-10 օրերի ընթացքում, իսկ «Իմ Հայաստան»-ն անցկացվում է 3-4 ամիսների ընթացքում, տարբեր արվեստի ճյուղերում՝ պարարվեստ, հայ երգ, անհատ կատարողներ, երգչախմբային, դուդուկ՝ հնարվորություն տալով սփյուռքից ժամանած խմբերին և անհատ կատարողներին ցուցադրելու իրենց ողջ ունակություններն ու ներդրումը արտերկրում Հայեցի դաստիարակության, մասնավորապես հայ արվեստի պահպանության, ամրապնդմա և զարգացման գործին: Ընդհանուր առմամբ փառատոնին ներկայացվել է մասնակցության 1500 հայտ` 34 պարախմբեր 23 երկրներից, 12 երգչախմբեր և 30-ից ավելի անհատ կատարողներ: Օգոստոսի 3-ին նախատեսվում է երգչախմբերի ելույթները Գյումրիում: