Տպել
Նորություններ
Մայր Օրենքը 19 տարեկան
05.07.2014
Հարգելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայր օրենքի`Սահմանադրության օրվա կապակցությամբ:
1995թ. հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ամրագրված անկախ Հայաստանի Մայր օրենքը մեր ժողովրդի առջև բացեց նոր հնարավորություններ կերտելու` ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, վերականգնելու և զարգացնելու ժողովրդավարական նոր արժեքներ:
Մեր երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը ծառայել և ծառայելու է մեր ժողովրդին, մնալու է Հայ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների երաշխավորողը, հանդիսանալու է զարգացման ու առաջընթացի հիմք:
Մայր օրենքով առաջնորդվելը մշտապես լինելու է մեր ապրելակերպի և գործունեության հիմնաքարը:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս` Հայ ժողովրդի համար այս կարևորագույն տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, երջանկություն ու խաղաղ երկինք:
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ