Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայր Օրենքը 19 տարեկան

05.07.2014

 

Հարգելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայր օրենքի`Սահմանադրության օրվա կապակցությամբ:
         1995թ. հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ամրագրված անկախ Հայաստանի Մայր օրենքը մեր ժողովրդի առջև բացեց նոր հնարավորություններ կերտելու` ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, վերականգնելու և զարգացնելու ժողովրդավարական նոր արժեքներ:         
         Մեր երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը ծառայել և ծառայելու է մեր ժողովրդին, մնալու է Հայ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների երաշխավորողը, հանդիսանալու է զարգացման ու առաջընթացի հիմք:
          Մայր օրենքով առաջնորդվելը մշտապես լինելու է մեր ապրելակերպի և գործունեության հիմնաքարը: 
         Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս` Հայ ժողովրդի համար այս կարևորագույն տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, երջանկություն ու խաղաղ երկինք:
                                                                                             
 
                                                        ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05