Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Շիրակ-Ջավախք>> մշակութային օրը Նինոծմինդայում

07.07.2014

Հուլիսի 7-ին <<Շիրակ-Ջավախք>> մշակութային օր միջոցառման շրջանակում Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի վարչական շրջան էր մեկնել ՀՀ Շիրակի մարզի պատվիրակությունը՝  մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վ.Վարդանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Արթիկի Դանիել Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի ջութակահարները, նրանց նվագակցող դասատուները, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի երաժիշտները, անհատ կատարողները, ինչպես նաև մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները: Միջոցառման գլխավոր նպատակը ջավախահայության հետ մշակութային կապերի ամրապնդումն ու խորացումն է: Պատվիրակությունը նախ այցելեց Գանձա՝ մեծ քնարերգու Վահան Տերյանի հայրական տուն` տուն-թանգարան: Ապա Նինոծմինդայի վարչական կենտրոնում հանդիպեց տարածաշրջանի մշակույթի և սպորտի ոլորտների պատասխանատուների հետ ու պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության ամրապնդման նպատակով  շարունակական դարձնել երկկողմ հանդիպում-միջոցառումները: Երեկոյան <<Շիրակ-Ջավախք>> մշակութային օր միջոցառման ծրագրով Նինոծմինդայի մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ մեծ համերգ: Նախ շիրակցիներին ողջունեց Նինոծմինդայի երաժշտական դպրոցի երգչախումբը, որից հետո  բեմը տրամադրվեց Արթիկի Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի /տնօրեն Վահիդա Կարախանյան/ ջութակահարների խմբին: Պատանի ջութակահարների բազմաժանր կատարումները բարձր գնահատվեց արվեստասեր ջավախահայ հանդիսատեսի կողմից: Մեր հայրենակիցներին իրենց կատարումներով բարձր տրամադրություն պարգևեցին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի երաժիշտները և մեներգիչներ Կարեն Մայիլյանը, Նվարդ Հարությույանն ու Անժելա Միրաքյանը:

Համերգին ներկա էին նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Սմբատ Կյուրեղյանը և գամգեբելի Գագիկ Ղարսլյանը:

Համերգի ավարտին տեղի ունեցավ հուշանվերների հանձնման արարողություն, ելույթ ունեցան ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի ու սպորտի ծառայության պետ Ժոռա Սնխչյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:09:11