Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրկին կարկտահարություն, կրկին մեծ վնասներ

08.07.2014

Հուլիսի 7-ի երեկոյան ժամը 17-ի սահմաններում Շիրակի մարզում տեղացած սաստիկ կարկուտի հետևանքով վնասներ են կրել մարզի թվով 23 համայնքներ: Կարկտահարությունից անմիջապես հետո, առավել տուժված մի քանի համայնքներ այցելեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը Ղարիբջանյան, Ախուրիկ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ հավաստեց, որ իր անմիջական հսկողության ներքո կձևավորվի վնասի չափերն ուսումնասիրող հանձնաժողով, ամեն ինչ կարվի տուժված գյուղացիական տնտեսությունների հոգսը հնարավորությունների սահմաններում թեթևացնելու համար:

   Այսօր` հուլիսի 8-ին, տուժված համայնքներ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին:  Նրանք եղան Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Գեղանիստ, Մեղրաշեն, Բասեն, Ջրառատ համայնքներում: Մարզպետն ու գյուղատնտեսության նախարարը շրջեցին բոլոր համայնքների ցանքատարածություններում, անձամբ ծանոթացան ցանքերի վիճակին: Գյուղացիները պատասխանատուներին ներկայացրին իրենց հուզող հիմնահարցերը: Նշենք, որ հացահատիկի ցանքերի գերակշիռ մասում վնասը հասնում էր 100 տոկոսի, ինչն էլ գյուղացիների համար ամենամտահոգիչ հարցն էր:

 Ֆելիքս Ցոլակյանը գյուղաբնակների հետ զրույցի ժամանակ հավաստեց, որ վնասների չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովում  կընգրկվեն նաև համայնքաբնակներ, այսինքն ամեն ինչ կարվի ուսումնասիրություններն օբյեկտիվ ու արդարացի իրականանելու համար: <-Ես Ձեզ վստահեցնում եմ` մեր մասնագիտական խումբը ձեզ հետ միասին արագ կուսումնասիրի կարկտահարության  չափերն ու կկազմի համապատասխան ակտը` յուրաքանչյուր տնտեսության համար առանձին: Պետք է ուսումնասիրություններն անհատական արվեն, որպեսզի մոտեցումներն էլ անհատական լինեն: Մենք կավարտենք աշխատանքներն ու կուղարկենք կառավարություն>,-ասաց պարոն Ցոլակյանը:

 Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ զրուցելով գյուղացիների հետ նշեց, որ ինքն անձամբ գյուղերում տիրող վիճակը կներկայացնի ՀՀ վարչապետին, կառավարության առաջ կբարձրացնի արտոնյալ պայմաններով սերմացու, վառելիք, պարարտանյութ տրամադրելու հարցն, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների վարկերի ժամկետների երկարաձգման խնդիրը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46