Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազատամարտի Փառքի թանգարան Ազատան համայնքում

10.07.2014

Հուլիսի 10-ին Ազատան համայնքի հուշակոթողի սրահում հանդիսավորությամբ բացվեց թանգարան նվիրված Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան հերոսամարտին մասնակցած ազատանցիներին, որն իրականացվել է <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար>> ծրագրի շրջանակներում <<Հայաստանի պատանեական նվաճումներ>> կազմակերպության, <<Նոր Գադմա>> աշակերտական ՀԿ-ի և Ազատանի համայնքապետարանի մասնակցությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԵԿՄ մարզային կառույցի ներկայացուցիչներ, հյուրեր: Ազատանի համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի ողջույնից հետո միջոցառման մասնակիցներին ողջունեց Շիրակի մարզպետը: Ելույթով հանդես եկավ միակ կին հազարապետ, Երևանաբնակ ծնունդով Ազատանցի Ջուլիետա Գյունաշյանը: Ազատամարտի վետերանները պատվոգրով պարգևատրեցին Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին, համայնքի ղեկավարին, իսկ Ջուլիետա Գյունաշյանը պարգևատրվեց հուշամեդալով: Թանգարանի բացման պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և Ջուլիետա Գյունաշյանին: Հյուրերը շրջեցին թանգարանում, կրկին վերհիշեցին անցած օրերը, դպրոցականները հյուրերին ներկայացրեցին Փառքի թանգարանի պատմությունը:  

<<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն` ավագ դպրոցի աշակերտների համար >> ծրագրին Ազատան համայնքի միջնակարգ դպրոցը մասնակցել է 2011 թվականից, այն ժամանակ պատանիների ներդրած ջանքերի  շնորհիվ համայնքում ստեղծվեց գեղեցիկ հանգստի գոտի:

<<Հայաստանի պատանեական նվաճումներ>> կազմակերպության հիմնական նպատակն է ծրագրին մասնակից դպրոցականների քաղաքացիական պատասխանատվության և հասարակական ակտիվության բարձրացումը, ինչպես նաև համայնքային հիմնախնդիրների լուծմանը նրան ներգրավվածության ապահովումն: Թանգարանի ստեղծմանը ներգրավված աշակերտները ունեցան բազմաթիվ համախոհներ: Նախաձեռնության ընդհանուր արժեքը կազմել է 1.200.000 դրամ, որին իրրենց ներդրումն են ունեցել  Ազատանի գյուղապետարանը, անհատ Գագիկ Մկրտչյանը, Հայաստանի պատանեկան  նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, դպրոցի ուսուցիչ Սիրանուշ Տոնոյանը, <<Մայր Հայաստան>> զինվորական թանգարանի աշխատակիցները տնօրեն` Ավագ Հարությանի գլխավորությամբ և հատկապես Ազատան համայնքի ղեկավար` Վարդան Իկիլիկյանը: Թանգարանի  մերձակա տարածքը բարեկարգ և  ծաղկազարդ  հանգստի գոտու վերածելը կլինի ծրագրի շարունակությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23