Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սահմանադրական բարեփոխումների քննարկում Շիրակի մարզպետարանում

17.07.2014

Սահմանադրականբարեփոխումներիհայեցակարգինախագծիհանրայինքննարկումները մարզերում շարունակվում են, հերթը Շիրակի մարզինն էր:
Հուլիսի 17-ին Շիրակի մարզպետարանում կազմակերպված քննարկմանը Շիրակի մարզպետի գլխավորությամբ մասնակցում  էինտեղականինքնակառավարմանմարմինների, դատական, առողջապահական, կրթականմարմինների, հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ: 
ՍահմանադրականդատարանինախագահԳագիկՀարությունյանըներկայացրեց  բարեփոխումներինախագիծը, որընախատեսումէլինելմարդակենտրոն, ըստ այդմ  գերիշխելուէմարդուիրավունքներիպաշտպանությունը: <Չիկարողլինելիրավականպետությունառանցժողովրդավարության, առաջարկվող նոր բարեփոխումներում պաշտպանվելու են անհատի իրավունքները>,-ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ըստ Սահմանադրականդատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մեր երկրում սահմանադրական բարեփոխումների ժամանակը վաղուց է եկել, քանզի այժմ մարդու, անհատի իրավունքը պաշտպանված չէ, գործող չէ, շատ հարցեր ուղղակի անլուծելի են թվում:
Գագիկ Հարությունյանը խոսեց նաև կուտակային համակարգի, մի շարք օրենքների անկատարության մասին:
ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, խոսելով երկրի զարգացման գործում Սահմանադրության կարևորությունից, և ընդհանրապես, այն մասին, թե ինչ է տալիս Սահմանադրությունն ու ինչի համար է այն պետք, նշեց, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ապահովել պետության, հասարակության կյանքի նորմալ կենսագործունեությունը: «Մենք այսօր խոսում ենք շատ ոլորտներում անկատարությունից, կոռուպցիայից, արդարության պակասից եւ այլն. սրանց լուծման միջոցներից մեկը հենց Սահմանադրությունն է»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Ըստ հանձնաժողովականի Սահմանադրությունը պետք է լուծի մի քանի կարեւոր խնդիր՝ մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանում եւ այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանություն:
Բարեփոխումները մշակած հանձնաժողովականները ներկայացրին  հայեցակարգի նախագիծը, պատասխանեցին քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23