Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի 4-րդ համագումարը

19.07.2014

Հուլիսի 19-ին Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի 4-րդ համագումարը: Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, պալատի ներկայացուցիչներ, գործարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Համագումարի մասնակիցներին նախ ողջունեց պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով իր խոսքում նշեց, - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը կանգնած է Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի կողքին, պատրաստ է աջակցել ցանկացած լավ ծրագրի ու գաղափարի: «Եթե վստահ չլինեք, ապա իզուր ենք աշխատանքներ կատարում և փորձում վերականգնել Գյումրու երբեմնի բարի ավանդույթներն` առավելևս գործարարության մեջ: Ես վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք Գյումրու նախկին տնտեսական հզոր ուժն ի հայտ բերել, աշխատատեղեր ստեղծել: Դրա համար պետք է կարողանանք այնպիսի արտատադրատեսակներ ստեղծել, որ միտված կլինեն արտահանմանը»: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ողջույնի ուղերձը մասնակիցներին փոխանցեց մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը: Ուղերձում մասնավորապես ասվում էր. –12 տարի անց համագումարի աշխատանքները կրկին կյանքի է կոչվում երիտասարդ գործարարների անմիջական նախաձեռնությամբ, ովքեր ներկակայացնելու են մարզի գործարարների շահերը, փորձելու են աջակցելու փոքր և միջին բիզնեսին, որը կայացման ու հզորանալու, արտաքին շուկաներ դուրս գալու խնդիրներ ունի: Ակնկալում եմ, որ առաջիկայում մարզի Առևտրա արդյունաբերական պալատի անդամների թիվը կկրկնապատկվի և մարզի արդյունաբերողներն իրենց ժամանակակից, էլ ավելի լավ ու մրցունակ արտադրատեսակներով կնվաճեն նոր շուկաներ և սպառողներ կունենան ոչ միայն մեր հանրապետությունում, այլև  արտերկրում: Օրակարգը հաստատվելուց հետո համագումարի մասնակիցներին առաջարկվեց ներկայացնել նախագահի թեկնածություն: Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի թեկնածու առաջադրվեց ,,Լենտեքս,, ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանն, ով միաձայն ընտրվեց պալատի նախագահ: Շարունակելով համագումարի աշխատանքները,  նորընտիր նախագահն ընթերցեց պալատի 11 անդամների անուններն, ովքեր նույնպես միաձայն ընտրվեցին պալատի անդամներ: Առաջին անգամ Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը հիմնադրվեց 2002 թվականին մարզի մի շարք գործարարների նախաձեռնությամբ, Ժոռա Պողոսյանի նախագահությամբ: Ցավոք այն դադարեց գործել վերջինիս անժամանակ մահվամբ պայմանավորված: 12 տարվա ընդմիջումից հետո Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը կրկին վերսկսեց իր գործունեությունը, արդեն նոր կազմով, նոր անդամներով և իհարկե նոր ծրագրերով և նախաձեռնություններով:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23