Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը 2-րդ տեղում

27.07.2014

 Մրցույթը հիմնվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի <<Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին>> 2004թ. մայիսի 20-ի ՆԿ-113-Ն կարգադրությամբ: Միջոցառումը անց է կացվել արդեն 11 տարին անընդմեջ:

   Հուլիսի 21-27-ը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցան  մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Այս տարի մրցույթի նախնական  փուլերին մասնակցել է 2067 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Եզրափակիչ փուլին մասնակցել են նախնական փուլերում հաղթող և մրցանակակիր դարձած 144 թիմ-ընտանիքներ:Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի առաջին անգամ մասնակցել է նաև հաշմանդամ ունեցող 16 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:

       Մասնակից թիմ-ընտանիքները, ելնելով երեխայի տարիքից, մրցել են 4 տարիքային խմբերում՝

v  1-ին տարիքային խումբ`  2006 - 2008 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ.

v  2-րդ տարիքային խումբ`  2003 - 2005 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ.

v  3-րդ տարիքային խումբ`  2000 - 2002 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ,

v  4-րդ տարիքային խումբ`  1998 - 1999 թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ:

Թիմ-ընտանիքի կազմը 3 մարդ՝ ընտանիքի հայրը, մայրը և  երեխան՝ անկախ սեռից:

Մրցույթի ծրագրում ընդգրկված մրցաձևերը՝

  1.Խաղային փոխանցումավազք՝  30 մ, 2.Վարժություն բասկետբոլի գնդակով,  3.Պարանի ձգում ,                       4.Խաղային փոխանցումավազք՝  թենիսի գնդակներով,   5.Հեռացատկ՝ տեղից,    6.Խաղային փոխանցումավազք 80 մ  և     7.Հրաձգություն՝ օդամղիչ hրացանով:

     

Միջոցառմանը Շիրակի մարզը ներկայացրել են 13 թիմ-ընտանիքներ, որոնցից 7-ը` Գյումրիից, 2-ը` Արթիկից,

3-ը Ախուրյանից և 1-ը Առափիից:

Մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկ`   1-ին տեղ` Երևան,

                                                               2-րդ տեղ` Շիրակի մարզ,

                                                               3-րդ տեղ` Կոտայքի մարզ:

Շիրակի մարզի թիմ-ընտանիքների ձեռքբերումները`

Թիմ-ընտանիքների մրցապայքար`

                            Ախուրյանից` <<Գեղամյաններ>>  - 1-ին տեղ /2-րդ տարիքային խումբ/,

                            Գյումրիից` <<Ալեքսանյաններ>>  - 2-րդ տեղ /3-րդ տարիքային խումբ/,

Մրցապայքար առանձին մրցաձևերից`

                           Ախուրյանից` <<Գեղամյաններ>>  - 1-ին տեղ /4 մրցաձևից,2-րդ տարիքային խումբ/,

                            Գյումրիից` <<Ջուհարյաններ>>  -   1-ին տեղ / 1-ին տարիքային խումբ/,

                            Գյումրիից` <<Ստեփանյաններ>> - 2-րդ տեղ /2-րդ տարիքային խումբ/,

                           Ախուրյանից` <<Գեղամյաններ>>  - 2-րդ տեղ /2-րդ տարիքային խումբ/,

                            Գյումրիից` <<Ղազարյաններ>>  -  3-րդ տեղ /3-րդ տարիքային խումբ/,

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46