Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրկին կարկտահարություն, կրկին մեծ վնասներ

29.07.2014

Շիրակի մարզում հուլիսի 26-ի կարկտահարության հետևանքով տուժել է թվով 8 համայնքների ցանքատարածքներ: Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը այցելեցին կարկտահարված համայնքներ, հանդիպեցին գյուղացիների հետ, եղան ցանքատարածքներում:

Ողջի գյուղի սահմանային ուղեկալի հատվածում գտնվող ցանքատարածքներում վնասի չափն հասնում էր գրեթե 100 տոկոսի:  Լուրջ վնասներ էին կրել նաև Բյուրակնի ու Մեղրաշատի ցանքատարածքները:

Ընդհանուր առմամբ այս տարի Շիրակի մարզում կարկտահարությունից վնասներ են կրել 31 համայանքներ, նրանցից մի քանիսում կրկնակի կարկտահարություն է արձանագրվել: Ըստ նախնական տվյալների վնասվել է 12500հա ցանքատարածք, որից 10250հա-ը հացահատիկային մշակաբույսերինն է, հազար հա-ից ավելի` կարտոֆիլինը, մնացածը` բանջարեղենը:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բնակիչների հետ զրույցում նշեց, որ կառավարությունում այս ամենի մասին տեղյակ են ու արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

 <2014թվականին կառավարության որոշմամբ գյուղացիական տնտեսություններից չի պահանջվի տրամադրված սերմացուի գումարը, դա արդեն իսկ քիչ բան չէ, մոտ 1100 տոննա նախորդ և  շուրջ 800 տոննա այս տարվա սերմացուն,  քայլեր են ձեռնարկվում նաև վարկերի երկարաձգման առումով>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Շիրակի մարզպետը նշեց նաև, որ ևս մեկ ծրագիր է իրականացվելու կարկուտից տուժված համայնքներում սոցապնախարարության կողմից: Ըստ պարոն Ցոլակյանի խոսքը <Վարձատրվող հասարակական աշխատանք> ծրագրի մասին է,  որով շուրջ 100մլն դրամ գումար կուղղվի Շիրակի մարզ:

<Մենք այսօր ծանոթացանք այս համայնքների  ցանքատարածքների վիճակին, բնականաբար ամեն ինչ անելու ենք, որ այս համայնքները ևս օգտվեն այն արտոնություններից, ինչ մինչ այժմ կարկտահարված համայնքների դեպքում է: Սա մարզում հինգերորդ մեծամասշտաբ կարկտահարությունն է, ինչն իսկապես ցվալի է: Ես հուսով եմ` սա վերջին դեպքն է լինելու և Շիրակիմարզի գյուղացիական տնտեսությունները  կհասցնեն բերքահավաք կազմակերպել>,-լրագրողների հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42