Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

400 խորհրդատվություն և 60 վիրահատություն բարեգործական ակցիայի շրջանակում

02.08.2014

Հուլիսի 24-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Հայ-ամերիկյան բժշկական
առաքելություն» /AAMM/ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից Գյումրի
ժամանած բժիշկների խմբի ներկայացուցիչներին, ովքեր հուլիսի 21-ից օգոստոսի 1-ը Գյումրու ,,Բժշկական կենտրոնում,, բարեգործական առաքելության շրջանակներում շուրջ 400 խորհրդատվություն, բուժզննում, և 60 վիրահատություն են իրականացրել: «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» /AAMM/ ծրագիրը հիմնադրվել է 2013 թ-ին: Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրիում զարգացնել բժշկության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են՝ լապարասկոպիկ և ընդհանուր վիրաբուժությունը, անոթային վիրաբուժությունը, ուռոլոգիան և այլն: 2013 թվականի մայիսի 8-ից 18-ը Գյումրիու ,,Բժշկական կենտրոնում,, կատարվել է շուրջ 80 բարեգործական վիրահատություն: Շիրակի մարզպետը բարձր գնահատեց «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» խմբի և նախաձեռնությունը, և արդեն երկրորդ տարին իրականացվող բարեգործական ակցիան, նշելով, որ այն շփման նոր եզրեր է բացում տեղի և արտերկրի մասնագետների միջև, կողմերի ճիշտ և հարատև փոխհամագործակցության արդյունքում շահելու է ազգաբնակչությունը: Շիրակի մարզպետը խմբի մի շարք անդամների պարգևատրեց շնորհակալագրերով` հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով: Արդեն օգոստոսի մեկին խմբի անդամները հենց Գյումրու ,,Բժշկական կենտրոնում,, մամուլի ասուլիս հրավիրեցին` լրագրողների և կենտրոնի աշխատակազմի համար, ներկայացնելով կատարված աշխատանքները: Բարեգործական ծրագրի նախաձեռնության համահեղինակ, ծնունդով Գյումրեցի լապարասկոպիկ վիրաբույժ Գևորգ Մութաֆյանը նշեց, որ հուլիսի 22-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ից ժամանած բժիշկներն իրականացնել են ավելի քան 400 բուժզննում- խորհրդատվություն և 60 վիրահատություն: Խմբին դիմել են ինչպես գյումրեցիներ, այնպես էլ տարբեր խնդիրներ ունեցող հիվանդներ՝ հանրապետության տարբեր մարզերից: «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի շրջանակներում, այս տարի Գյումրիում էին անոթաբան Սիմոն Քյոշկերյանը` տիկնոջ Ծովինար Թեքելյանի հետ,  ընդհանուր վիրաբույժներ Կարապետ Դավթյանը, Հարություն Դավթյանը, ուրոլոգ՝ Լեո Դումանյանը, ում կարիքը Գյումրին ունի, անեստեզիոլոգ Էմիլ Սայֆին:  Խոսելով Հայաստանում հիվանդությունների ու հիվանդների առանձնահատկությունների մասին՝ընդհանուր և անոթային վիրաբույժ Սիմոն Քյուշքարյանը նշեց, որ 2 խնդիր կա, որոնք Հայաստանում առավել մտահոգիչ են՝ հիվանդները շատ ուշ են դիմում բժիշկների և շատ են գեր մարդիկ, ինչն, անխոս, չի կարող լավ անդրադառնալ մարդկանց առողջության վրա:
«Մնացած պարագայում ամեն ինչ այստեղ հրաշալի է: Գյումրիում կա լավ բժշկական կենտրոն: Ճիշտ է` նոր և ժամանակակից որոշ սարքավորումների խնդիր կա, բայց պայմաններն այստեղ շատ բարվոք են»,- նշեց Սիմոն Քյուշքարյանը: Ասուլիսից հետո խմբի անդամներնը մեկնելու էին: Բարեգործական ծրագրի նախաձեռնող  Գևորգ Մութաֆյանը դեռ այստեղ է, մի չորս օրից բժշկական կենտրոնի հետ կհստակեցնեն հաջորդ տարվա ծրագրերի հետ կապված որոշ մանրամասներ և այն մասնագիտական խմբի կազմը, որը կգա Գյումրի:
Այս այցը AAMM-ի միակ առաքելությունը չէ. ծրագրի շրջանակներում շատ շուտով Գյումրու «Բժշկական կենտրոն»-ը կստանա 17 արկղ անհրաժեշտ բուժսարքավորում և բժշկական պարագաներ: Հայաստան կատարած այցի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած բժիշկներին ընդունել էր նաև ՀՀ առողջապահության նախարարը:
Միայն հավելենք, որ  «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» /AAMM/ ծրագրի նախաձեռնողներից մեկը   ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էր, ով կազմակերպել էր բժիշկների դիմավորումը, հյուրաըկալությունը և ճանապարհելը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21