Նորություններ
Երգչախմբերի փառատոնը Գյումրիում
04.08.2014
ՀՀ Սփյուռքի նախարարությունը ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո իրականացնում է ,,Իմ Հայաստան,, համահայկական 2-րդ փառատոնը: Փառատոնի նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնումը Հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանման ու զարգացմանը նպաստելը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի հաստատմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը: Օգոստոսի 3-ին «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի ,,Խմբերգային արվեստի օրերի,, շրջանակում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ԱՄՆ Գլենդել քաղաքից ժամանած ,,Կոմիտաս,, Եգիպտոսի ,,Արցախ,, և ՌԴ Մոսկվայի ,,Օվսաննա,, և ,,Նորահրաշ,, երգչախմբերի համերգը: Օգոստոսի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մեծ հանդիսությամբ տեղի էր ունեցել «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի ,,Խմբերգային արվեստի օրերի,, հանդիսավոր բացումը՝ նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին: 2014թ. հռչակված է Հովհաննես Չեքիջյանի տարի, որի շրջանակներում Հայաստանում և Սփյուռքում միջոցառումներ է կազմակերպում նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը: Համերգին ներկա էին Շիրակի երկու փոխմարզպետներ՝ Սեյրան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Երգչախմբերն իրենց պրոֆեսիոնալ կատարումներով մեծ հաճույք պատճառեցին հանդիսատեսին, ով հոտնկայս ծափողջույններով իր շնորհակալությունը հայտնեց փառատոնի մասնակիցներին, արտերկրում ապրելուց բացի, Հայ մշակույթի պահպանման և զարգացման համար:
«Իմ Հայաստան» 2-րդ համահայկական փառատոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը, փառատոնին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերել «Ցայգ» հեռուստաընկերությունը և ,,ՌադիոՀայ,,Գյումրի ռադիոն: