Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշնան գյուղատնտեսական հաշվառմանն ընդառաջ

08.08.2014

 

Օգոստոսի 8-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2014թ. աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:
Նիստի սկզբում ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի առաջարկությամբ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին հայրենիքի պաշտպանության համար վերջին օրերին հերոսաբար զոհված հայ քաջորդի զիվորների և սպաների հիշատակը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը հանգամանորեն խոսելով ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին նշեց, որ  ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավոր են առնվազն տասը տարին մեկ անգամ անցկացնել մարդահամար և գյուղատնտեսական համատարած հաշվառում: ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառում երբևէ չի իրականացվել, սա առաջին անգամն է անցկացվելու: ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի որոշման համաձայն` հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառում նախատեսվում է անցկացնել  2014 թ. հոկտեմբերի 11-31-ը:
Ըստ Ստեփան Մնացականյանի Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառումը իրենից ներկայացնում է գյուղատնտեսական կառուցվածքի վերաբերյալ համընդգրկուն տվյալների վիճակագրություն, այսինքն այլ նպատակների համար հավաքագրվող տվյալները չեն կարող օգտագործվել:
<Նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղնշանակության շենք-շինությունների, առկա ներուժի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն է: Այդ տեղեկությունների գաղտնիությունը պաշտպանված է լինելու, եւ դրանք չեն կարող փոխանցվել այլ մարմինների կամ անձանց>,-ասաց Ստեփան Մնացականյանը:
Պատասխանատուները վստահեցնում են, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումը կարևոր է ինչպես աղքատության, այնպես էլ պարենային անվտանգության դիտազննման տեսանկյունից: Այն կարող է  բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձեւավորել տվյալների համակարգ, բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները:
 Նշենք, որ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, մարզային հանձնաժողովը նախագահում է ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23