Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրկին կարկտահարություն և կրկին մեծ վնասներ

12.08.2014

Օգոստոսի 10-ին երեկոյան ժամը 17-ի սահմաններում տեղացած կարկուտը կրկին մեծ վնասներ է պատճառել Շիրակի մարզի Արփենի, Փոքրաշեն, Հովունի, Վահրամաբերդ և Կապս համայնքների ցանքատարածություններին: Օգոստոսի 11-ին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները չէին հասցրել ճշգրտել նախորդ օրվա պատճառած վնասները, երբ կրկին ժամը 17:00-ի սահմաններում Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանից ստացվեց  ահազանգ այն մասին, որ շուրջ 15 րոպե տեղացած կարկուտը ոչնչացրել է համայնքի ,,Փորձադաշտ,, կոչվող տարածքում ցանված ցորենի, գարու և վարսակի բերքն ամբողջությամբ: Կարկուտը վնասներ է պատճառել Զույգաղբյուր և Կրասար համայնքների ցանքատարածություններին, պատճառելով համապատասխանաբար 50 և 30 տոկոս վնաս: Կարմրավան համայնքը հրաշքով փրկվել է միայն այն պատճառով, որ այս տարի ցանք չի կատարվել համայնքի տարածքում, քանի որ տեղացած կարկուտը մինչև հիմա ձյան տեսքով նստած է դաշտերում, և դժվար է պատկերացնել, թե ինչ ահռելի չափերի վնաս կպատճառեր եթե ցանք իրականացված լիներ:  2014 թվականը խիստ անբարենպաստ եղավ Շիրակի մարզի գյուղատնտեսության համար, և այս պահի դրությամբ մարզի շուրջ 50 համայնքներ կրել են շատ լուրջ վնասներ:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23