Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղնախարարի աշխատանքային այցը Շիրակի մարզ

14.08.2014

 

Օգոստոսի 13-ին  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով կրկին Շիրակի մարզում էր: Նախարարին ուղեկցում էին Շիրակի փոխմարզպետներ Հարություն Արշակյանն ու Սեյրան Պետրոսյանը: Նախարարը այցի շրջանակներում եղավ Շիրակի մարզի այն համայնքներում, որտեղ իրականացվել է արոտների ջրարբիացման համակարգերի ներդրման ծրագիրը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ,,Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում: Ծրա•րի արդյունքում մարզի Ծաղկուտ և Աղվորիկ համայնքներում լուծվել է համայնքերի արոտների ջրարբիացման խնդիրը: Ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ գյուղնախարարը, մարզային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ֆերմերային տնտեսություններն ու անասնապահությամբ զբաղվողներն ակնկալում են տվյալ համայնքներում անասնապահության զարգացում, անասնագլխաքանակի ավելացում և անասունների մթերատվության բարձրացում:
Շրջայցի շրջանակներում Սերգո Կարապետյանը եղավ նաև վերջին օրերի կարկտահարությունից տուժած համայնքներում, ծանոթացավ բնական աղետի պատճառած վնասների հետ: Նշենք, որ միայն մարզի Զույգաղբյուր և Կրասար համայնքնում օ•ոստոսի 11-ին տեղացած կարկուտի հետևանքով   30-50 տոկոսով վնասվել էին ցորենի, գարու և վարսակի ցանքատարածությունները: Կարկուտն ամբողջությամբ վնասել էր նաև Աշոցքի ,,Փորձադաշտ,, կոչվող տարածքում ցանված բերքը: Մարզի շատ համայքներ այս տարի մեծ վնասներ են կրել կարկուտից: Կան համայքներ, որոնք կրկնակի ու եռակի վնաս են կրել բնական աղետից, սակայն, չնայած դրան, ՀՀ գյուղատնտեսության նախարարն տեղեկացրեց, որ այս տարի ևս Շիրակից լավ բերք է սպասվում: -Այո, մարզի որոշ համայնքների կարկուտը վնասներ պատճառել է, բայց ես մտահոգություն չունեմ, քանի որ մարզում, նախորդ տարվա համեմատ, ընդհանուր 3 հազար հեկտար ավելի ցանքատարածություն է մշակվել, որի մեծամասնությունը հացահատիկային մշակաբույսեր են: Այդ ավել մշակված հողերը կկոմպենսացնեն   կարկտահարության վնասները և մենք անցած տարվա ծավալներից ավելի շատ բերք կունենանք՚,-նշեց Սերգո Կարապետյան: Ի դեպ, այն ցանքատարածությունները, որտեղ կարկտահարություն տեղի չի ունեցել ֆերմերային տնտեսությունները միջինից բարձր բերք են ակնկալում: Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից բացի, նախարարը ծանոթացավ նաև կարտոֆիլի ցանքատարածություններից սպասվող բերքի ծավալների հետ: Այս տարի ավելացվել են նաև մարզի կարտոֆիլի ցանքատարածությունները, օգտագործվել է որակյալ սերմնացու, իսկ արդյունքումª մարզի կարտոֆիլի ցանքատարածություններից բավական շատ բերք սպասվում էª արտահանման խնդիր այս պարա•այում ֆերմերային տնտեսությունները չեն ունենաª վստահեցնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Արմենուհի Մխոյան, Արմենպրես

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59