Նորություններ
Ընտրություններ Շիրակի մարզի Ալվարի համայնքում
18.08.2014
Օգոստոսի 17-ին Շիրակի մարզի Ալվարի համայնքում տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրություն:
Շիրակի մարզի թիվ 33/1 ընտրատարածքի Ալվարի համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել չաշխատող, Սամվել Փայլակի Նանայանը և Ալվարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վոլոդյա Հակոբի Սուքիասյանը, երկուսն էլ ՀՀԿ անդամ, երկուսն էլ ինքնառաջադրված:
Ալվարի համայնքի ընտրողների թիվը եղել է 225 հոգի, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 98, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 5:
Ըստ նախնական տվյալների Սամվել Փայլակի Նանայանի օգտին կողմ են քվեարկել 37 ընտրող, Վոլոդյա Հակոբի Սուքիասյանի օգտին 56-ը: