Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվեց մինի-մարզադաշտ

19.08.2014

 

Գյումրիում բացվեց մինի-մարզադաշտ
 
Գյումրիում օգոստոսի 19-ին բացվեց մինի-մարզադաշտ: Գյումրու թիվ 10 դպրոցին կից գտնվող ազատ տարածքում մարզադաշտ ստեղծելու նախաձեռնությունը ծննունդով գյումրեցի, մոսկվայաբնակ Վիլեն Աջամօղլյանինն էր: Տարածքը մաքրվել, մարզադաշտը կառուցվել և ցանկապատվել է բարերարի անձնական միջոցներով, սակայն նախաձեռնությունը կյանքի է կոչվել Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի անմիջապես աջակցությամբ: Մարզադաշտի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նրանք շնորհակալություն հայտնեցին բարերարին նախաձեռնության համար,  բարերարն էլ հույս հայտնեց, որ այս քայլին կհետևեն նաև Գյումրիից դուրս բնակվող այլ գործարարներ` ի նպաստ գյումրեցի փոքրիկների առողջ ապրելակերպի: Բարերարը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին և Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանին: Վերջիններիս ջանքերի շնորհիվ ոչ միայն բարեկարգվեց տարածքը, այլև դարձավ թաղամասի երեխաների և դպրոցի աշակերտների սիրված ժամանցի վայրը: Տարածքը թեև գտնվելով Գյումրու թիվ 10 դպրոցին կից հանձնվեց դպրոցի հսկողությանը, սակայն այն կլինի ազատ բոլոր ցանկացողների համար: Ի դեպ, բարերարը  վստահեցրեց, որ առաջիկայում տարածքին կտրամադրի  մարզասարքեր:
 
Արմենուհի Մխոյան /ԱՐՄԵՆՊՐԵՍ/

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58