Տպել
Նորություններ
«Բաց դռների օր» Ասկերանում
25.08.2014
ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2014թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագրի շրջանակում օգոստոսի 21-23ը Ասկերանի վարչական շրջանում բնակչության բուժզննության և «Բաց դռների օր», կոնսուլտացիաներ էր կազմակերպել Շիրակի մարզի առողջապահության վարչության պետի գլխավորած մարզի լավագույն բժիշկների 8 հոգանոց պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին սրտաբաններ, վիրաբույժներ, ակնաբույժ, ատամնաբույժ: Բժիշկների խմբին Ասկերանում դիմավորեց <<Ասկերանի ՇԲՄ>> ՓԲԸ-ի տնօրեն Գոհար Հակոբջանյանը: Ասկերանի հիվանդանոցում կատարված բուժզննության արդյունքում, հետազոտվել և համապատասխան խորհրդատվություն է տրվել կամ բուժում է նշանակվել Ասկերանի և հարակից գյուղերի շուրջ 120 բնակչի: <<Ասկերանի ՇԲՄ>> ՓԲԸ-ի տնօրեն Գոհար Հակոբջանյանը Ասկերանի շրջանի ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին երրորդ տարին իրենց շրջանում ,,Բաց դռների օր,, կազմակերպելու, բնակչությանը բուժզզնում և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար: Պատվիրակությունն իր հետ Ասկերան էր տարել բավական մեծ թվով դեղորայք, ներարկիչներ, բուժ սարքավորումներ: <<Ասկերանի ՇԲՄ>> ՓԲԸ-ին ՀՀ Շիրակի մարզից որպես մարդասիրական օգնություն տրամադրվեց հետևյալ դեղորայքը և բժշկական նշանակության պարագաներ.
Լուբրիդերմ 177մլ U 91476L
|
Ասեղահան /Հուբերի ասեղի/
|
Կցորդ ներարկման համակարգի(J loop)N50
|
Օրթոպեդիկ կոշիկN1
|
Ջերմաչափ ռեկF N 48
|
Մարկեր
|
Գրիչ
|
Ասեղ Ինս գրիչ-ներարկչի ՈՒԼՏՐԱՖԱՅՆ 31Գ 8ՄՄ ՍՏմնվ/օգտ N 100
|
Տարա Waynesboro 900մլ
|
Թուղթ դիագրամայի գրանցման- բժշկական
|
Գրառման գրքույկ 4*6 N1
|
Ասեղ Ինս գրիչ-ներարկչի ՈՒԼՏՐԱՖԱՅՆ 31Գ 8ՄՄ ստ N 100
|
Վիրակապ կպչուն22*57մմ ստ մնվ/օգտH10+15NEXSCARE HANDY MANNY
|
Ասեղ Ինս գրիչ-ներարկիչՆՈՎՈՖԱՅՆ 30գ 0.3*8մմ ստ մնվ/օգտ
|
Ասեղ Ինս գրիչ-ներարկիչՆՈՎՈՖԱՅՆ 31գ 0.25*6մմ ստմ նվ/օգտ
|
Շինա արմունկի օդային բարձիկով/ձիգ/
|
Ջերմաչափի պատյան /բրն/անթ/ռեկմնվ/օգN20
|
Բաժակ 22մլN200
|
Բաժակ թղթյա 59.2մլN250
|
Պատյան ջերմաչափի FILAC3000ՍՏ ՄՆՎ/ՕԳՏH20
|
Փողակ( կանուլա)բութ ծայրով ստ մնվ/օգտN100
|
Գոտի կապերով պտղի հետազոտման տվիչի 3.8 sm*1.1մ ոչ ստ/ մնվ օգտ/N2
|
Պարկ արյունահավաք 700մլ
|
Խոզանակ ատամի oral bN12
|
Փողակ ( կանուլա)բութ ծայրով 18գ 1.27մմ*3.8 սմ
|
Փողակ ( կանուլա) ն/ե ստ մնվ/օգտH100
|
Բաժակ թղթյա 266մլN100
|
Էլեկտրոդ հաղորդիչ ԷՍԳ կպչուն1041 նորածնի ոչ ստN3
|
Լասյոն հակաարևայրուքային SPF /մանկական118մլ
|
Քսուք հակաարևայրուքային SPF 30+ վազելին շրթունքի 4.2գ
|