Նորություններ
Շնորհակալական նամակ Շիրակի մարզպետին
28.08.2014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Երևան-0010, Հանրապետության հր., Կառավարական տուն 2
“......” ........................ 2014թ. N.……..…………………
ՀՀ Շիրակի մարզպետ
պարոն Ֆ. Ցոլակյանին
Հարգելի պարոն Ցոլակյան
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես կազմակերպվեց զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում:
2014 թվականի ամառային հանգստի պետական ծրագիրը հատկանշական էր նրանով, որ նախկին 2 հերթափոխով (3000 երեխա) ճամբարային ծրագիրը այս տարի կազմակերպվեց 3 հեթափոխով (4500 երեխա)՝ ընդգրկելով նաև թվով 200 Արցախի և 150 Ջավախահայ երեխաներ:
Ճամբարային գործընթացի համակարգման և կազմակերպչական հարցերի կարգավորման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին իր աջակցությունը ցուցաբերեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները:
Նրանց ցուցաբերած պատրաստակամության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ պատշաճ ձևով իրականացվեց ճամբարներ մեկնող երեխաների ամառային հանգիստը, որի համար դպրոցականների 2014 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆ
/Միջգերատեսչական հանձնաժողովի
նախագահ/