Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԿԳ նախարարը մասնակցեց օգոստոսյան խորհրդաժողովին

28.08.2014

 

Օգոստոսի 28-ին Գյումրու <Տիրամայր Հայաստան> կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական համակարգի հերթական օգոստոսյան խորհրդաժողովը, որին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար  պարոն Արմեն Աշոտյանը, մարզի բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենները, կրթության վարչության պետը, ԶԼՄ ներկայացուցիչներ : Խորհրդաժողովի մասնակիցներին նախ ողջունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, նոր ուսումնական մեկնարկի կապակցությամբ, ցանկացավ նորանոր հաջողություններ, և ստիպված եղավ տնօրեններին հասկացնել, որ չնայած իր որոշմամբ են տնօրենները նշանակվում աշխատանքի, սակայն անհասկանալի կերպով, դեռ ոչ մի տնօրեն իրեն նեղություն չի տվել այս կամ այլ հարցով կապված դպրոցներում առկա ոչ դուռ ու պատուհանի խնդիրների հետ: Մարզպետի ելոիյթից հետո, մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը մանրակրկիտ ներկայացրեց 2013-14թթ ուստարում կատարված աշխատանքները, անդրադարձավ համակարգում առկա խնդիրների, որոշ մանրամասներ ներկայացրեց առաջիկայում նախատեսվող և իրականացվելիք ծրագրեին : Արդեն իր ելույթում, ՀՀ Կրթության և գիտության նախարար պարոն Աշոտյանը ներկայացրեց մի քանի խնդիրներ կապված ընդհանուր համակարգի հետ, անդրադառնալով Շիրակի կրթական համակարգին, պարոն նախարարը բարձր գնահատեց կատարված աշխատանքները հատկապես դպրոցներում նախակրթարաններ բացելու առումով, որն իր արդյունավետությամբ առաջին տեղում է հանրապետությունում : Խոստացավ բարեփոխումների ծրագրերում ընդգրկել Շիրակի դպրոցներին, բայց ոչ հիմա, քանի որ ծրագիրը և ծրագրում ընդգրկված շահառուներն արդեն հաստատված են : Չնայած պատրաստ էր պատասխանելու տնօրեններին հուզող հարցերին, բայց պարզվեց, որ տնօրեննեը հարցեր չունեին նախարարին ուղղված, նույնիսկ նախապես պատրաստված, ինչպես կատակով փորձեց նկատել նախարարը : Արմեն Աշոտյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք  ավելի շատ պարունակում էին ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական ենթատեքստեր :  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46