Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելեց դպրոցներ

01.09.2014

 

Սեպտեմբերի 1–ի կապակցությամբ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը աշխատակազմի կրթության և տեղեկատվության բաժինների պետերի ուղեկցությամբ այցելեց մարզի Առափիի, Հայկավանի միջնակարգ և Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցներ: Շիրակի մարզպետը շնորհավորեց դպրոցականներին, նրանց ծնողներին և մանկավարժներին, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկացավ բոլորին նորանոր հաջողություններ ուսման մեջ և աշխատանքում: Մարզպետը շրջեց դպրոցներում, լսեց մանկավարժներին, վերջիններիս բարձրացրած խնդիրները, մանկավարժներին հուզող միակ խնդիրը երեխաների թվի նվազումն է, որն ինչպես նշեց պարոն Ցոլակյանը, մտահոգելու առիթ չպետք է տա, քանզի թվերը մշտապես փոփոխական են, այսօր Առափիում և Հայկավանում առաջին դասարանցիների թիվը նվազել է,  համապատասխանաբար այն եղել է 7 և 10 երեխա երկու դպրոցներում, Գյումրու թիվ 30 դպրոցում `34 առաջին դասարանցի,  կա ավելացում ավելի բարձր դասարանում և այդպես շարունակաբար, հաջորդ տարի արդեն դրական փոփոխություն կնկատվի առաջին և մեկ այլ դասարանցիների թվի աճի հետ կապված: Շիրակի մարզպետը հորդորեց մանկավարժներին, անկախ ամեն ինչից, աշխատել ամենայն նվիրվածությամբ, քանզի այսօրվա ճիշտ դաստիարակված երեխան, մեր վաղվա քաղաքացին է, ով պատասխանատու է մեր երկրի հետագայի և ապագայի համար: Շիրակի մարզպետն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նվերներ էր տարել իր հետ դպրոցներ` սեղանի թենիս: Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցում Շիրակի մարզպետը մասնակցեց թատերականացված գեղեցիկ մի շատ գեղեցիկ հանդիսության հենց իրենց, առաջին դասարանցիների մասնակցությամբ, որն ավարտվեց առաջին դասարանցի մի աղջնակի մարզպետին ուղղված առաջարկով, - մարզպետ պապիկ, մեզ կուղեկցես մեր դասարան, ինչը մարզպետ Ցոլակյանը կատարեց մեծ սիրով: Առաջին դասարանցիներին տեղավորելուց հետո, Շիրակի մարզպետը թենիս խաղաց դպրոցի փոխտնօրենի հետ շնորհավորելով իր կողմից նվիրած թենիսի սեղանը, որից հետո կրկին կարճատև հանդիպում եղավ մանկավարժների հետ կրկին նույն թեմայով` ջանք ու եռանդ չխնայել երեխաների Հայեցի ու ճիշտ դաստիարակության համար, քանզի, որքան էլ դժվար լինի այսօր, հեշտ է լինելու վաղը:  
Սկսվեց նոր ուսաումնական տարին: Շիրակի մարզում գործում է 169 հանրակրթական դպրոցներ, որոնցից 4 տարրական, 45 հիմնական, 100 միջնակարգ, 2 հատուկ, 1 երեկոյան, 14 ավագ և 3 վարժարան: 2013-2014 ուստարում մարզային ենթակայության դպրոցների դպրոցականների թիվը կազմել է 24724 աշակերտ, որից առաջին դասարանցիների թիվը եղել է 3039, 2014-15 ուստարում առաջին դասարանցիների նախնական թիվը /25.08.2014թ-ի դրությամբ/ եղել է 3417, ավագ դպրոցների սովորողների թիվը` 4351,   իսկ 2014-2015 ուստարում մարզային ենթակայության դպրոցների դպրոցականների ընդհանուր նախնական թիվը կազմել է 26079 աշակերտ, շուրջ երկու հազար աշակերտով ավելի, ինչն ուրախացնող ցուցանիշ է:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23