Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կինոէքսպրեսը մեկնարկեց Գյումրիում

05.09.2014

 

Սեպտեմբերի 5-6-ը Գյումրու ,,Հոկտեմբեր,, կ/թ-ում մեկնարկեց Կինոէքսպրես, Հայաստան-Վրաստան ծրագիրը, որն իրականացվում է ,,Ոսկե ծիրան,, կինոյի զարգացման հիմնադրամի և Վրաստանի ,,Պրոմեթևս,, կինոարվեստի կենտրոնի կողմից` ,,Հայնրիխ Բյոլ հիմնադրամի,, Հարավային Կովսկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության և Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հովանավորությամբ: Ինչպես ներկաներին տեղեկացրեց ,,Ոսկե Ծիրան,, հիմնադրամի նախագահ Հարություն Խաչատրյանը, ,,Փառատոն անիվների վրա,, /Հյուր փառատոն/ ձևաչափն ունեցող ,,Կինոէքսպրես, Հայաստան-Վրաստան,, ծրագիրը կիրականացվի տասը վայրերում, Հայաստանում` Երևան, Գյումրի, Ամասիա, Վանաձոր, Ալավերդի, Վրաստանում` Ախալքալակ, Նինոծմինդա, Ախլցխա, Բորժոմի, Թբիլիսի, որի նպատակն է Հայաստան-Վրաստան հարևան երկրների երկխոսության և բարեկամական կապերի ամրապնդման միջոց դարձնել կինոմշակույթը: Միջացառման մասնակիցներին ողջունեցին և ելույթով հանդես եկան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Ողջունելով բոլորին այդ գեղեցիկ միջոցառման կապակցությամբ, կարևորեցին կինոյի դերն ու նշանակությունը բոլոր ժամանակների համար, կոնկրետ այս պարագայում այն ավելի կարևորվեց երկու դարավոր հարևան բնակչության մշակութային շփման միջոց հանդիսանալու պարագայում: Ելույթներից հետո, հանդիսատսի դատին ներկայացվեց Զազա Ուռուշաձեի ,,Մանդարիններ,, և Ջիվան Ավետիսյանի ,,Թևանիկը,, ֆիլմերը: Գյումրու Վարդանանց հրապարակում զուգահեռ ընթանում էին Թինաթին Քաջրիշվիլիի ,,Հարսները,, և Լուսինե Սարգսյանի ,,Շքամուտք,, ֆիլմերը: Փառատոնը Գյումրիում շարունակվեց նաև սեպտեմբերի 6-ին, որից հետո ուղղություն վերցրեց դեպի Վրաստան: 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21