Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիտաժողով նվիրված Առաջին Համաշխարհայինի 100 ամյակին

08.09.2014

ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը և Գյումրու «Վիկտորիա» պատմա-մշակութային ակումբ հկ-ի նախաձեռնությամբ,  սեպտեմբերի 8-ին Գյումրու «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Առաջին Համաշխարհային պատերազմի 100 ամյակին: Մինչև գիտաժողովի աշխատանքների մեկնարկը, Գյումրու ,,Պատվո բլուր,, հուշահամալիրի տարածքում, տեղի ունեցավ ծաղկեպսակադրության արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ղեկավար Մարկ Կալինինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեվը, Գյումրու փոխքաղաապետ Վաղինակ Մխիթարյանը, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, լրագրողներ: Մարկ Կալինինը կարճատև ելույթում նշեց հատկապես Հայ և Վրացի ժողովուրդների մասնակցության մասին, որին արդեն ամբողջապես անդրադարձան «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում տեղի ունեցած գիտաժողովի մասնակից  գիտաշխատողներ Հայաստանից, Վրաստանից և ՌԴ-ից: Բազմաբովանդակ զեկույցներով հանդես եկան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Սոնա Մովսիսյանը, Վրաստանի «Հանուն Հայրենիքի» երիտասարդական շարժման ղեկավար Խոդելի Էլգուդժին, պատմաբաններ Գագիկ Համբարյանը, Արշավիր Գասպարյանը, Ավետիք Մելիք-Սարգսյանը, հրապարակախոս Սուրեն Գրիգորյանը և գիտաժողովի համակարգող՝ Գյումրու «Վիկտորիա» պատմաբանների ակումբի նախագահ Լիլիթ Ասոյանը: Պատկերասրահում կազմակերպվել էր նաեւ ցուցահանդես` նվիրված Առաջին Համաշխարհային պատերազմին: Ցուցադրված էին պատերազմի ժամանակ արված լուսանկարների արխիվային պահոցներում պահպանվող իսկական լուսանկարների բարձր որակի պատճեները, որոնցում պատկերված են հերոսական տեսարաններ, պատմում են պատերազմի ժամանակ տեղի ունեցած ճակատամարտերի, հերոսների և այդ ժամանակների ղեկավարների մասին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21