Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավստրիայի արտգործնախարարն այցելեց Գյումրի

09.09.2014

Սեպտեմբերի 9-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը ՀՀ արտգործնախարարության և Ավստրիայից ժամանած ներկայացուցչական մի խմբի և լրագրողների հետ այցելեց Գյումրի: Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում հյուրերին աղ ու հացով դիմավորեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ներկայացուցիչներ արտգործնախարարությունրց: Պարոն Կուրցը և նրան ուղեկցողները շրջեցին հիվանդանոցում, քանի որ այցը ճանաչողական էր, պարոն Կուրցին հետաքրքիր էր հիվանդանոցի յուրաքանչյուր անկյուն: Երկրաշարժից հետո Ավստրիայի կառավարության և բնակչության  միջոցներով կառուցված Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցը, մինչև օրս էլ գտնվում է Ավստրիայի կառավարության և անհատ Ավստրիացիների ուշադրության և հովանու ներքո: Անցած քսան տարիներին Ավստրիայի կառավարությունը հիվանդանոցին ոչ միայն տեխնիկապես, բժշկական սարքավորումներով է օգնել, այլ իրականացրել և շարունակում է բժիշկների վերապատրաստման ծրագրեր արտերկրում: Չնայած պարոն Կուրցի հետ ժամանել էր թարգմանչուհի, սակայն հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը մանրամասն ներկայացրեց Սեբաստիան Կուրցին մաքուր գերմաներենով, ինչը հաճելիորեն զարմացրեց ոչ միայն արտգործ նախարարին, այլև նրա հետ եկած լրագրողներին: Պարոն Կուրցն այցելեց հիվանդասենյակներ, նորածինների մայրերին շնորհավորեց, իսկ հիվանդների մայրերին ցանկացավ շուտափույթ ապաքինում: Շրջայցի ավարտին հիվանդանոցի տնօրենը Շիրակի մարզի Մարմաշենի վանքային համալիրի պատկերով գոբելեն նվիրեց պարոն Կուրցին, պատմեց մի հետաքրքիր պատմություն կապված նախորդ արտգործ նախարարի հետ, ում ևս դիմավորելուց, հյուրընկալելուց և ճանապարհելուց հետո տվել էին կանցլերի կոչում: Պարոն Կուրցը փոխադարձ նվերը տալով, ևս հավաստեց, որ կշարունակվի ջերմ համագործակցությունը ինչպես հիվանդանոցի, այնպես էլ Հայաստանի հետ, քանի որ Հայաստանը շատ լավ գործընկեր է: Հիվանդանոցից պարոն Կուրցի գլխավորած պատվիրակությունն այցելեց Գյումրու ,,Էմիլի Արեգակ,, հաշմանդամ անձանց ցերեկային խնամքի կենտրոնի շին հրապարակ, որը կառուցվում է Ավստրիական Կարիտասի ֆինանսական աջակցությամբ: Այստեղ նախ հանդիպեց կենտրոնի ապագա շահառուներին, ապա շրջեց կենտրոնում, ծանոթացավ շենք-շինությանը, կրկին անգամ հաճելիորեն զարմացավ, երբ տեսավ, որ կենտրոնի տանիքում տեղադրված է Հայաստանում միակ արևային կայանը: Շրջայցից հետո սկսեց շփումը հաշմանդամություն ունեցող փոքրիկների հետ, ջուր խմեցին միասին, ալբոմ նայեցին, և շրջայցի ավարտին պատասխանեց լրագրողների հարցերին:

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21