Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ շուքով բացվեց Արևշատի արվեստի դպրոցը

10.09.2014

Սեպտեմբերի 10-ին Շիրակի մարզի Արևշատի համայնքում Շիրակի մարզպետի, Արթիկի նախկին տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, մեծ հանդիսությամբ բացվեց  արհեստների ու արվեստի դպրոցը: Գյուղի մշակույթի տան մասնաշենքի մի հատվածը երկրաշարժից հետո այդպես էլ մնացել էր անմխիթար վիճակում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Աշխարհի 15  երկրներում իսկ Հայաստանում 1996 թվականից բարեգործական գործունեություն իրականացնող Մոնակոյի "Առաքելություն մանկություն" կամ ,,Միսսիոն Անֆանս,, բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ Արևշատի նախկին մշակույթի տան մի հատվածը հիմնանորոգումից և կահավորումից հետո կրկին իր դռները բացեց արևշատցիների առջև: Կազմակերպության Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Ռաֆֆի Քամալյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարության և բնակչության ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Վերջինս իր գոհունակությունը հայտնեց նաև կատարված աշխատանքի որակի կապակցությամբ: 12 դասարաններ ամբողջովին վերանորոգված, կահավորված, արհեստագործության, շախմատի, համակարգիչների դասարաններով, լոկալ ջեռուցմամբ, կոմունալ հարմարություններով շատ լավ նվեր հանդիսացավ համայնքի բնակչության համար: Դպրոցի հանդիսավոր բացման արարողության ժամանակ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանն իր և համայնքի բնակչության անունից խորին շնորհակալություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին կատարված աշխատանքի համար: Դպրոցի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին և Ռաֆֆի Քամալյանին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21