Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերաօծվեց Ձիթհանքովի Սրբ. Աստվածածնա եկեղեցին

11.09.2014

Սեպտեմբերի 11-ին Շիրակի մարզի Անիի նախկին տարածքշրջանի Ձիթհանքովի համայնքում իսկական տոնախմբություն էր, վերաօծվում էր գյուղի 1889 թվականից չգործող Սրբ. Աստվածածին եկեղեցին: Մոսկվայում բնակվող և աշխատող Ձիթհանքով գյուղի բնակիչ Ռոստոմ Ստեփանյանի շուրջ 50հազար ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցության շնորհիվ, համայքի ղեկավար Հովիկ Պողոսյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել և կահավորվել է գյուղի 1883 թվականին կառուցված Սրբ. Աստվածածին եկեղեցին, որը գործել է մինչև 1889 թվականը: Չնայած անցած բոլոր տարիներին եկեղեցին ծառայել է որպես աղոթատեղի, սակայն, որպես եկեղեցի չի գործել, քանի որ գտնվել է քանդված, անմխիթար վիճակում: Երիտասարդ գործարարի բարեգործական ակցիան ուներ մեկ այլ խորհուրդ ևս, եկեղեցու վերաօծման արարողությունը համընկավ  բարերարի հոր ծննդյան տարելիցին, որը բարերարի նվերն էր իր ծնողին ծննդյան օրվա կապակցությամբ: Տոնական միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, բարերարի ողջ գերդաստանը, Անիի նախկին տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հյուրեր ՌԴ-ից: Միջոցառման կապակցությամբ շնորհավորեցին և ելույթներ ունեցան համայնքի ղեկավար Հովիկ Պողոսյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, բարերարի ազգականուհին: Բարերարը ելույթ չունեցավ, խոստումներ ևս չտվեց, բայց համոզված ասած, որ գյուղում դեռ անելիքներ կան: Ելույթներից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն անցավ վերաօծման արարողությանը, որից հետո վերաօծված խաչը կրկին իր տեղը զբաղեցրեց եկեղեցու գմբեթաձև տանիքին: Ուրախ տարամադրությունը շարունակվեց համայնքի ակումբում, ուր եկեղեցու վերաօծման պատվին տրվեց Սրբ Մատաղ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25